Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Քո տնկած ծառերը, աշնան ոսկին մերժած, գարնան հանդերձներով շշնջում են՝ դու միշտ ծնվում ես

Անահիտ Հովսեփյան
08/11/2024
- 8 Նոյեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
366
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2020-ից հետո նոյեմբերի 6-ին իմ (մեր) մարմնակերպ պատյանի ներսում պայքար ու կռիվ է՝
Դու առավոտ կանուխ հանձնարարություն ես ստացել Շուշին փրկել ու նետվել ես մարտի… վիրավորվել ես, ինքդ քեզ ցավազրկել, շարունակել պայքարը, երկրորդ անգամ է փամփուշտը գտել մարմինդ, չես դադարեցրել մարտը, գնդակը երրորդ անգամ է խոցել …դու ոչնչացրել ես քո առջեւ կանգնած թշնամուն, նրա որոգայթը, մարտընկերներիդ «ինչպե՞ս ես» հարցին Գեորգավարի պատասխանել ես՝ «ֆանտաստիկ», երբ անյունաքամ քեզ Ստեփանակերտի հիվանդանոց են տարել, վիրահատել…

2020-ից հետո, նոյեմբերի 7-ի առավոտյան, իմ (մեր) մարմնակերպ պատյանի ներսում կյանքը դանդաղ մոտենում է մահվան սահմանին.

Դու մահվան սահմանից այդ օրն անցար՝բազմության մեջ նկատելի էր՝ գիտակցական եւ բարոյական քո ընտրությունը մարդուդ միշտ վեր էր տանում, իսկ նոյեմբերի 7-ին իր գործողությամբ Շուշին փրկած Գեւորգ Արշակյանն ինչպե՞ս կարթնանար մեր աշխարհում, որտեղ Շուշի չկա, Արցախ չկա…քո մարմնակերպ պատյանը մեզ նվիրեցիր՝ Եռաբլուրում է, հոգիդ Ստեփանակերտ- Շուշի կամուրջ դարձավ, որով երեկ քեզ մոտ եկա…քեզ մոտ ենք գալիս, երբ Շուշի անունն ենք լսում, կարդում: Փակ աչքերով գալիս ենք ոտաբոբիկ, ինչպես արթմնի, ընկերներիդ պատմելով դու էիր քայլում հայ հերոսների արյամբ պնդացած այդ հողի վրա իջեւանելիս, գալիս ենք մտովի, որ Շուշիին փարվելու քո վարժությունը մեր ավանդույթից լուսանցք չմղվի…

Նոյեմբերի 12-ին քո կենսաբանական ծնունդն է, քո 28 ամյակը, որ պատերազմների այս դաժան աշխարհում, բարոյականության թթվածնաքաղցի մեջ ապրողներիս հետ միասին քո տնկած ծառերն են տոնում՝ աշնան դեղինի մեջ զմրուխտ կանաչ հագած…նրանց ոսկին չի գայթակղում, չեն գունափոխվում, պայքարում են, որ ուժ տան մեզ, թաքուն հույս տան մեզ, որ ձմռան շեմին կարող ենք հանդգնել ապրել… գարնան հանդերձներով:
Ուրեմն՝ դու միշտ ծնվում ես:

Ստեփանակերտում մահն անզորությունից քեզ իր հետ չի տարել, Աստծո ձեռքը քեզ է ընտրել Անմահության գահին բազմելու, երկրի վրա նշխար դառնալու՝ հոգին սուրբ, սու՛րբ հողին՝ Արցախին կառչած, մարմինը՝ սուրբ լեռների՝ Արարատի եւ Արագածի հայացքի տակ՝ Եռաբլուրում:

Ես տարեդարձիդ նվեր չեմ գտնում: Հանդգնում եմ խնդրել՝ լուսեղեն մի աստիճան ուղարկիր Հայաստան, որ բարձունքի մասին հոխորտացողները նախ վերից տեսնեն իրենցից առաջ ստեղծածն ու իրենց կործանածը, որ երկրի վրա աստված չդառնան:

Քեզ մոտենան, քեզ մոտենամ, Գեւորգ ջան…

Խոնարհումով ու անսահման սիրով՝ մորաքույրդ՝

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թուրքիայում շարունակվում են մամուլի եւ խոսքի ազատության դեմ բռնությունները

Հաջորդ գրառումը

Սուրեն Սարգսյան. «Հայ-ամերիկյան քաղաքականության երկկողմ  օրակարգ չկա»

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

Սուրեն Սարգսյան. «Հայ-ամերիկյան քաղաքականության երկկողմ  օրակարգ չկա»

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
Նորություններ

Երեկվա զորահանդեսն ընտրությունների նախաշեմին կազմակերպված քարոզչական միջոցառում էր. Հայկ Նահապետյան

29/05/2026

Երեկվա զորահանդես-հաշվետվությունը զուտ քարոզչական միջոցառում էր, որի սպառողը ՀՀ քաղաքացին էր, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026

Առհասարակ, զորահանդեսներն անցկացվում են որոշակի նպատակներով, որոնցից հիմնականներն են՝ 1. պետության ռազմական ուժի ցուցադրումը և դրանով թշնամիների կամ պայմանական հակառակորդների...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական