Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիայում շարունակվում են մամուլի եւ խոսքի ազատության դեմ բռնությունները

Հակոբ Ծուլիկյան Հ․Ծ
08/11/2024
- 8 Նոյեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Քաղաքականություն
15
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Մեղավորները» Հայոց ցեղասպանությունն ու Ֆ. Գյուլենն են

Ռեջեփ Թայիփ Էրդողանի բացարձակ միապետական իշխանության տարիներին Թուրքիայում անհանդուրժողական, նույնիսկ թշնամական մթնոլորտ է ձեւավորվել անկախ լրատվամիջոցների նկատմամբ: Միջազգային բազմաթիվ կազմակերպություններ, հատկապես վերջին տարիներին քանիցս կոչ են արել Եվրոմիության տարբեր ինստիտուտներին, որպեսզի պաշտպանվեն խոսքի ազատության եւ լրագրողների իրավունքները այդ երկրում: Սակայն վերջին դեպքերը ցույց են տալիս, որ այդ ուղղությամբ կատարված աշխատանքները ցարդ բավարար արդյունք չեն տվել:

Այսպես, ըստ «Politico.eu» գործակալության ստամբուլյան հաղորդագրության, Թուրքիայի իշխանությունները ի վերջո փակել են «Աչըք ռադիո» (բաց ռադիո) անկախ ռադիոկայանը: Երկրի ռադիոհեռուստատեսային հաղորդումները կարգավորող պետական խորհուրդը դեռ հուլիսին զրկել էր ռադիոկայանին եթեր դուրս գալու իրավունքից այն բանից հետո, երբ հաղորդումներից մեկի ժամանակ հրավիրված հյուրը անդրադարձել էր Ա. համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի դեմ գործադրված բռնություններին` որակելով դրանք «ցեղասպանություն»: Թուրք բնապահպան-ակտիվիստ Օմեր Մադրայի աջակցությամբ հիմնադրված ռադիոկայանը գործել է մոտ 30 տարի եւ, համաձայն նախկինում թվիթերյան կայքով կատարված հետազոտությունների, ժամանակին ունեցել է 187 հազար ունկնդիր, որոնք նոր գաղափարակիցներով այժմ հզորացած՝ խստորեն քննադատել են կառավարության վճիռը:

«Միլիոնավոր ունկնդիրների անունից մենք կոչ ենք անում միջազգային հասարակությանը հստակ եւ աներկբա դիրքորոշում դրսեւորելով բարձրաձայնել ընդդեմ տպագիր մամուլի եւ ռադիոհեռուստատեսային ազատ հեռասփռումների իրավունքի կոպիտ խախտում համարվող այս որոշմանը: Համայնքային այս կայանը բաց է եղել բոլորի առաջ, բոլոր անցուդարձերի առաջ, անկախ դեպքերի կատարման վայրից, մասնակիցների մաշկի գույնից ու դավանած կրոնից: Այն հեռասփռել է ինչպես կլիմայի փոփոխության, շրջապատի աղտոտվածության, այնպես էլ սեռական հավասարության եւ տարբեր մշակույթների փոխհարաբերությունների վերաբերյալ հարցեր», ասված է «Աչըք ռադիոյի» հաղորդագրության մեջ, որը վերջանում է «մենք դարձյալ եթեր դուրս կգանք» բառերով:

Մյուս կողմից, «Հանուն ազատության ստոկհոլմյան կենտրոնը» դարձյալ Ստամբուլից տեղեկացնում է, որ հոկտեմբերի 21-ի նախ կալանավորվել է, ապա աշխատանքից ազատվել արեւմտյան Թուրքիայում գործող Այսին Կոմիտգանը` «Bursa da Bugün» (Այսօր Բուրսայում) լրատվական կայքի գլխավոր խմբագիրը, որ YouTube-յան ուղիղ եթերի հաղորդումներից մեկի ժամանակ հայտնել էր թուրք հայտնի ընդիմադիր Ֆեթհուլլահ Գյուլենի մահվան լուրը, վերջում ասելով. «Թող նա իր հանգիստը գտնի երկնքում»: Գյուլենը Մ. Նահանգներում էր ապրում 1999-ից ի վեր եւ 83 տարեկանում վախճանվել էր Փենսիլվանիայի հիվանդանոցներից մեկում: Գյուլենը Էրդողանի ոխերիմ թշնամին էր, եւ դեպքը ցույց է տալիս, թե որքան սատանայական են նրան ներկայացնում Թուրքիայում: Բուրսայի գլխավոր դատախազը նրան մեղադրել է «ահաբեկչական քարոզչություն կատարելու» մեջ, հաշվի առնելով, որ Գյուլենը իշխանությունների կողմից «ահաբեկիչ» է պիտակավորված: Լրատվական կայքը նրան ազատել է աշխատանքից «անթույլատրելի» բաներ եթերից հնչեցնելու համար:

Կոմիտգանը մերօրյա X-ում (նախկինում թվիթեր) ստիպված ներողություն է հայտնել իր խոսքերի համար: Իսկ «Թուրքիայի ժամանակակից լրագրողների ասոցիացիայի» Բուրսայի մասնաճյուղը դատապարտել է նրա դեմ հարուցված մեղադրանքը: Մինչդեռ բազմաթիվ կառավարամետ շրջանակներ տոնախմբության են վերածել Գյուլենի մահվան գույժը` խոստանալով շարունակել պայքարը նրա հետեւորդների դեմ:

Անգլ. բնագրից թարգմանեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(The Armenian Mirror-Spectator)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Մի՛ երկնչիր տեսիլքէն». լույս է տեսել գրող, հասարակական գործիչ Կարո Արմենյանի «Մարմին եւ արիւն» բանաստեղծությունների երրորդ նվագը

Հաջորդ գրառումը

Քո տնկած ծառերը, աշնան ոսկին մերժած, գարնան հանդերձներով շշնջում են՝ դու միշտ ծնվում ես

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Այսպիսով մտնում ենք ֆինալ. Վլադիմիր Մարտիրոսյան

29/05/2026
29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
Հաջորդ գրառումը

Քո տնկած ծառերը, աշնան ոսկին մերժած, գարնան հանդերձներով շշնջում են՝ դու միշտ ծնվում ես

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026

Առհասարակ, զորահանդեսներն անցկացվում են որոշակի նպատակներով, որոնցից հիմնականներն են՝ 1. պետության ռազմական ուժի ցուցադրումը և դրանով թշնամիների կամ պայմանական հակառակորդների...

ԿարդալDetails
Նորություններ

Այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ. Էդգար Ղազարյան

29/05/2026

Նիկոլ Փաշինյանը և Սուրեն Պապիկյանը որոշել են, որ այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ, այնպես...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական