Հինգշաբթի, Մայիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության III փառատոնի նոյեմբերյան օրակարգն ի կատար ածվեց

ԱԶԳ
05/12/2025
- 5 դեկտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
45
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նոյեմբերյան մշակութային կյանքի նշանակալից իրադարձություններն էին Վահագն Ստամբոլցյանի անվ. երգեհոնային երաժշտության երրորդ միջազգային փառատոնի հրավիրյալ երաժիշտների՝ Բարսելոնի Սագրադա Ֆամիլիա բազիլիկայի գլխավոր երգեհոնահար Խուան դե լա Ռուբիայի եւ Ռոտերդամի քաղաքային երգեհոնահար Ադրիան Հուկի երեւանյան մենահամերգները: Խուան դե լա Ռուբիան երաժշտական կրթություն է ստացել իր հոր եւ Ռիկարդո Ռիկարդո Պիտարիխի կողմից: Ուսանել է եվրոպական մի շարք մայրաքաղաքներում, նրա՝ որպես արվեստագետի ձեւավորմանը նպաստել են անվանի վարպետների՝ Օսկար Կանդենդոյի, Վոլֆգանգ Զալֆենի, Միշել Բավարի, Մոնսերատ Տորրենի տված դասերը: Իսկ առաջին հաջողություններն արդեն նշանակալից էին ու խոստումնալից. մրցանակներ, այդ թվում՝ «Concurso Permanente de Juvenudes Musicales de Espana» եւ «Prerimer Palau» մրցույթներում նվաճած առաջին տեղերը: Մենակատարումներով հանդես է եկել աշխարհի շուրջ երեք տասնյակ երկրների լավագույն համերգասրահներում, նաեւ այնպիսի հոգեւոր տաճարներում, ինչպիսիք են Քյոլնի, Բեռլինի, Վեսթմիսթերի, Վիեննայի, Ժնեւի, Բոգոտայի, Մեխիկոյի, Թունիսի տաճարները, Փարիզի Սեն-Սյուլպի եկեղեցին: Խուան դե լա Ռուբիայի անդրանիկ այցը Հայաստան նշանավորվեց Կոմիտասի անվ. կամերային երաժշտության տանը մենահամերգով, որին երգեհոնահարը հայ երաժշտասերներին առաջին անգամ ներկայացրեց բարոկկո եւ Վերածննդի դարաշրջանների իսպանական երգեհոնային երաժշտության նմուշներ, ինչպես նաեւ Բախի եւ Հենդելի հարուստ երաժշտական ժառանգությունից մի քանի գանձեր:

Փառատոնի խորհրդապատկերը

Ինչպես ինքն է խոստովանել, այցը Հայաստան լավագույն հնարավորությունն էր ճանաչելու երկիրն ու նրա մշակույթը: Կամերային երաժշտության տանը տեղադրված բարձրորակ երգեհոնն իրեն որոշ առումով հիշեցրել է Բարսելոնի Սագրադա Ֆամիլիա բազիլիկայի հնչողությունը, եւ, ըստ նրա, փառատոնին մասնակցելու գլխավոր դրդապատճառներից մեկը հենց այս նվագարանն էր: Համերգի ծրագիրն էլ կազմել էր հատուկ գործիքի առանձնահատկություններին համապատասխան՝ ընդգրկելով բարոկկո եւ Վերածննդի դարաշրջանների ստեղծագործություններ: Փառատոնային համերգների ավարտին ծրագրից դուրս՝ հանդիսականի համառ ծափողջյուններից դրդված, իբրեւ չգրված կանոն, օտարերկրացի հրավիրյալ երաժիշտները միշտ հնչեցրել են հայ հեղինակների երկեր: Խուան դե լա Ռուբիան կատարեց Կոմիտասի «Խորհուրդ խորին»-ը:

Խուան դե լա Ռուբիայի երեւանյան մենահամերգին
Ադրիան Հուկի երեւանյան մենահամերգին

Իսկ ահա նոյեմբերյան հաջորդ համերգին Լեյդենի Մարեկերկ եկեղեցու եւ Ռոտերդամի քաղաքային երգեհոնահար Ադրիան Հուկն իր ծրագրից դուրս նվագեց Մակար Եկմալյանի «Ամեն Հայր Սուրբ»-ը: Նա գերազանցությամբ երաժշտության մագիստրոսի աստիճան է ստացել Ռոտերդամի կոնսերվատորիայում, սովորել է նաեւ դաշնամուր, երաժշտության տեսություն, եկեղեցական երաժշտություն եւ իմպրովիզացիա: Կրթությունը շարունակել է Համբուրգի երաժշտության եւ թատրոնի բարձրագույն դպրոցում, Գենտի համալսարանում: Ութ առաջին մրցանակների է արժանացել Նիդերլանդների, Գերմանիայի, Ավստրիայի, Իտալիայի, Ամերիկայի երգեհոնային մրցույթներում, 2016-ին եւ 2018-ին «Տարվա երիտասարդ ECHO երգեհոնահար» տիտղոսին արժանացել է Ալկմարում կայացած՝ Շնիտգերի միջազգային երգեհոնային մրցույթում եւ Տրեւիզոյի (Իտալիա) ECHO-ի Գրան Պրիում իր ելույթների շնորհիվ: Երեւանյան  մենահամերգին Ադրիան Հուկն ունկնդրին յուրահատուկ երաժշտական շրջագայության տարավ դարերից դարեր՝ ժամանակակից Գայ Բովեի «Սալամանկա»-ից մինչեւ 16-17-րդ դարերի հեղինակներ Յան Պիտերսոն Սվելինկ, Դիտրիխ Բուքստեհուդե, 18-րդ դարի կոմպոզիտոր Գերոգ Բյոմ, ապա դարձյալ վերադարձավ 20-րդ դար՝ կատարելով Արվո Պյարտի «Pari intervallo»-ն: Եվ ի՜նչ երգեհոնային երաժշտության համերգ՝ առանց Յոզեֆ Հայդնի եւ Յոհան Սեբաստիան Բախի. վերջիններից համերգին հնչեցին մեկական ստեղծագործություններ:

Առջեւում երգեհոնային երաժշտության III փառատոնի փակման համերգն է՝ նվիրված Յ.Ս. Բախի 340-ամյակին:

ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Շարունակեք լռել, տիկնայք ու պարոնայք, քանզի լռությունն անվտանգ է, հարմար ու նախընտրելի. Հայկ Դեմոյան

Հաջորդ գրառումը

«Արշակ Չոպանյանը եւ վերածնված «Անահիտ» հանդեսը»՝ վերարժեւորելով մեծ մտավորականի ժառանգությունը

Համանման Հոդվածներ

Ազգային

Տգիտության արդյունքում վնասվել է Երևանի բացառիկ հուշարձան-շենքը. Հայկ Դեմոյան

07/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ահազանգ. Արցախի խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը հիմնահատակ ոչնչացման վտանգի տակ է. Հովիկ Ավանեսով

25/04/2026
24 Ապրիլի, 2026

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Հիշողության 111 տարուց հետո

24/04/2026
Հաջորդ գրառումը

«Արշակ Չոպանյանը եւ վերածնված «Անահիտ» հանդեսը»՝ վերարժեւորելով մեծ մտավորականի ժառանգությունը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին...

ԿարդալDetails
Նորություններ

Կասկածելի հանգամանքներում հանկարծամահ է եղել Գևորգ Մելքոնյանը. Ռոման Երիցյան

07/05/2026

Երեկ առավոտյան տեղեկացա պաշտպանյալիս՝ Գևորգ Մելքոնյանի կասկածելի հանգամանքներում հանկարծամահ լինելու մասին։ Գևորգ Մելքոնյանն այն անձն էր, ով ռուս բլոգեր Յուլիա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից հայ ժողովրդին կամք և ուժ է մաղթել

06/05/2026

Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին։ Այս դատը բացվել է Հայոց պետականության դեմ։  «Պի՛նդ եղեք»․ Դավիթ Իշխանյանը Բաքվի...

ԿարդալDetails
Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական