Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Շարունակեք լռել, տիկնայք ու պարոնայք, քանզի լռությունն անվտանգ է, հարմար ու նախընտրելի. Հայկ Դեմոյան

04/12/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մի´ զարմացեք

Այս օրերին տեղի ունեցող իրադարձությունները լոտո խաղացող ու սերիալ դիտող հասարակություն ստանալու տրամաբանական հետևանքն են: Հայաստանի Հանրապետությունում բոլոր ժամանակներում բոլոր միջոցներով իշխանություն պահելը գերադասվեց պետություն պահելուն ու պետականություն կերտելու հրամայականին: Արդյունքում աղետը դարձավ անխուսափելի…

Նիկոլ Փաշինյան երևույթն ու իր հենարանը հենց այդ լոտո խաղալով բախտախնդիր տեսակի վերածված ու սերիալների հերոսների կյանքով ապրող ու իր առօրեական դարդուցավերը թմրեցնող հասարակության ծնունդն ու հետևանքն են: 2018 թվականին գարնանը կազմակերպված ու իրականացված հատուկ գործողությունը և´ լոտո էր, և´ սերիալ, որտեղ և բախտախնդրության կար և ինքնախաբեությանը տրվելու մոլուցք:

Չէ՞ որ 1990-ականներին այդ համազգային սերիալադիտման ժամանակ ոչ մեկը չէր ցանկանում հավատալ ու ընկալել, որ դա ընդամենը սցենարով գրված պատում ու զարգացումներ են: Բայց ազգս հավատում էր, քանզի բարձրորակ ու մրցունակ կրթության, բարձր տեխնոլոգիաների ու առաջընթացի փոխարեն իրեն հրամցնում էին տարատեսակ լոտոներ ու սերիալներ, իսկ ներքին գործերի նախարարի մակարդակով Երևան էին հրավիրում Просто Мария-ին:

2018 թվականին ծնեցին, սնեցին ու Հանրապետության հրապարակ նետեցին Просто Мария-ի մեկ այլ տեսակը, մեկ այլ ինքնախաբեություն բեմադրելու համար: Նիկոլ Փաշինյանի ու իր շուրջը հավաքագրված ու հավաքված կոնգլոմերատին աջակցողներն ու սատարողները երբեք հարց չեն տա, արդյո՞ք 2018 թվականին իրենց դաժանաբար խաբեցին ու դարձրեցին մեծագույն խաբեության զոհը, քանզի դառը ճշմարտությունն իմանալու ու խաբված չապրելու փոխարեն գերադասեցին պաշտոնը, աշխատավարձը և առայժմ հաստատուն դրամական հոսքերը:

Իսկ մեր օրերում խաբվածության հակված լոտոսերիալների սիրահարների պակաս չունենք… Հենց նրանք են միակ հույսն ու ապավենը կրկին վերարտադրվելու համար, որպեսզի «Իրական Հայաստան» կոչվող բազմասերիանոց տրագիկոմեդիան շարունակի իր հաղթարշավը, որպեսզի նորից լոտո ջնջելու հույսեր կփայփայեն, որ փող բռնելու լուրջ հնարավորություն ունենան, այնինչ լոտո արտադրողն արդեն ջնջողների հաշվին հաշվարկել է իր շահն ու եկամուտը, հընթացս ջնջելով նաև լոտո խաղացողների ու նրանց զավակների ապագայի տեսլականներն ու երաշխիքները:

Շարունակեք լռել, տիկնայք ու պարոնայք, քանզի լռությունն անվտանգ է, հարմար ու նախընտրելի: Իսկ թե ե՞րբ կգա այդ ուղտը ձեր դռանը չոքելու համար, հավատացնում եմ, որ այն անպայման գալու է… Ու կգա աննկատ, քանզի այդ պահին հերթական լոտոն ջնջելով կամ Հանրայինով հրամցվող թավշյա սերիալներով եք զբաղված լինելու …

Հայկ Դեմոյան, պատմական գիտությունների դոկտոր

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանում սկսվում է նոր ռեպրեսիվ փուլ՝ ԵՄ «քավորությամբ». Սուրեն Սուրենյանց

Հաջորդ գրառումը

Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության III փառատոնի նոյեմբերյան օրակարգն ի կատար ածվեց

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Ինչպե՞ս կարող է ընդունվել օրինախախտ նախընտրական ծրագիրը

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ՄԻԵԴ-ն Ադրբեջանից պահանջել է գերիների մասին հաշվետվություններ

16/04/2026
Նորություններ

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել 26.000 տոննա բեռ. Մուստաֆաև

16/04/2026
Նորություններ

Ադրբեջանի պետական ​​մաքսային կոմիտեն զեկույց է ներկայացրել Հայաստանից գնված ապրանքների վերաբերյալ՝ պարզաբանելով ներմուծման հարցը

16/04/2026
Հաջորդ գրառումը

Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության III փառատոնի նոյեմբերյան օրակարգն ի կատար ածվեց

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
Նորություններ

5 որդեգրված անչափահաս երեխաների մորը մեղադրանք է առաջադրվել. փաստաբան

16/04/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունից բերման ենթարկված անձանցից մեկն էլ Հասմիկ Ամիրզադյանն է՝ հինգ որդեգրված անչափահաս երեխաների մայր։ Այս մասին այսօր լրագրողների...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական