Շվեյցարիայում բողոքի ալիք է հասունանում «Սոքարի» դեմ

140

Շվեյցարիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, Կանաչները, մի շարք ոչ կառավարական կազմակերպություններ, ինչպես նաեւ Շվեյցարիա-Հայաստան ընկերակցությունը ստորագրահավաք են սկսել, որով «Միգրոսից» (Migros-ը Շվեյցարիայում խոշոր առեւտրային ընկերություն է) պահանջում են դադարեցնել համագործակցությունը «Սոքար» նավթային պետական ընկերության հետ, որը սպասարկում է աշխարհի կոռումպացված ռեժիմներից մեկի՝ Ադրբեջանի նախագահին։ Վերոհիշյալ տեղեկատվությունը տարածել են տեղի ԶԼՄ-ները։ Շվեյցարիայում «Սոքարի» 200 բենզալցակայան կա, որոնցից՝ 60-ը կից են «Միգրոլինո» փոքր խանութներին։ Սակայն, ինչպես Blick-ն է նշում, «Միգրոլինոյի» աշխատակիցները «Սոքարի» համար են աշխատում, եկամուտն Ադրբեջան է գնում։ Հանրագրի հեղինակները քննադատում են «Միգրոսին», որ ֆինանսավորում է ԼՂ-ի, Հայաստանի դեմ պատերազմ սանձազերծած հրձիգ Ալիեւին։

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ