Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ալիեւի հակաիրանական հռետորաբանության ներշնչանքի աղբյուրները

18/11/2022
- 18 Նոյեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վերջին երեք տասնամյակների ընթացքում Իրան-Ադրբեջան հարաբերություններին բարիդրացիական ու եղբայրական որակումը տվող   քաղաքական այրերն  այսօր  ստիպված են վերանայել  երկկողմ հարաբերությունների մասին իրենց գնահատականներն ու  խոստովանել, որ Թեհրանը Բաքվին եւ հակառակը՝  Բաքուն Թեհրանին  դիտարկում  են որպես պոտենցիալ սպառնալիքներ։ Դրա մասին է վկայում վերջին շրջանում դիվանագիտական հաճոյախոսությունների փոխարեն  «իրերն իրենց անուններով» կոչելու հռետորաբանությունը։

Թեհրանը վաղուց էր բացահայտել, որ  Ադրբեջանի նախագահն իրեն աշխարհասփյուռ ազերիների առաջնորդ հռչակելով` սկիզբ է դրել Իրանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ քարոզչությանը։ Թեհրանի տեսադաշտից չի վրիպել նաեւ  Ադրբեջանի  կողմից Իրանի  ներքին գործերին միջամտելու բազմաթիվ  փաստեր,  ու հասկացել, որ  «Հարավային եւ Հյուսիսային» Ադրբեջանների  միավորման կեղծ օրակարգը թմբկահարելով՝ Բաքուն հետեւողական քայլեր է ձեռնարկում Իրանի ներքաղաքական կյանքում լարվածություն առաջացնելու համար։

Օգտագործելով Իրանի ներքաղաքական լարված իրավիճակի պատճառով  Թեհրանի  նկատմամբ Արեւմուտքի գործադրած նոր ճնշումների առիթը, Ալիեւն ավելի մեծ ոգեւորվածությամբ է սկսել քննադատել Իրանի Իսլամական Հանրապետությանը։ Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացված  «Թյուրքական պետությունների կազմակերպության» 9-րդ գագաթնաժողովին մասնակցող Ալիեւն, օրինակ,  իր ելույթի ժամանակ խոսել է կազմակերպությանը չանդամակցող ոչ թյուրքական երկրներում, այդ թվում՝ Իրանում  բնակվող, բանախոսի բնորոշմամբ՝  «իրենց հայրենակիցների»  իրավունքներին, անվտանգությանն  ու ազգային ինքնության խնդիրներին հետամուտ լինելու  անհրաժեշտության  մասին։ 

Թեեւ Բաքվի հակաիրանական տրամադրությունների մասին Թեհրանում կասկածներ չկային,  սակայն արցախյան երկրորդ պատերազմը   որոշակիորեն ի հայտ բերեց Թեհրան-Բաքու հարաբերությունների քողարկված   սուր անկյունները։ 

Ակնհայտ է, որ 44-օրյա պատերազմից հետո Բաքվի ագրեսիվ ու հարձակողական վարքագիծն իր հարեւանների նկատմամբ ավելի է ընդգծվել։  Հայաստանին ուղղված սպառնալիքներից բացի, Ալիեւի հոխորտանքների թիրախում է հայտնվել նաեւ Թեհրանը, ինչն անշուշտ արժանանում է պաշտոնական Թեհրանի համարժեք արձագանքին, որի մասին մեր հանրությունը տեղյակ  է այդ թեմային նվիրված բազմաթիվ հրապարակումներից։

Սակայն,  կասկածից վեր է, որ Ալիեւն իր ագրեսիվ հռետորաբանության համար  ներշնչանքի ու քաջալերանքի աղբյուրներ ունի, որոնց բացահայտմանն ուղղված հոդվածներով  են հանդես եկել  մի շարք իրանցի վերլուծաբաններ։ 

Իրանի նկատմամբ Բաքվի վարած քաղաքականության փոփոխության պատճառների մասին տեսակետ հայտնած միջազգային իրավունքի մասնագետ, իրանցի վերլուծաբան Ահմադ Քազեմիի կարծիքով, Արցախի երկրորդ պատերազմը բռնկվել է Բաքվի կամքից անկախ, քանի որ  Ադրբեջանը, հատկապես 2003 թվականին Իլհամ Ալիեւի իշխանության գլուխ անցնելուց հետո, արդեն վերածվել  էր Թուրքիայի կոնֆեդերացիայի, եւ հանձին «Բրիթիշ փեթրոլիում»-ի՝  Մեծ Բրիտանիայի ու Իսրայելի   մրցասպարեզի։ Ահմադ Քազեմին համոզված է, որ նշված երկրները, որպես մաքսիմալիստ ու պատեհապաշտ երկրներ, արցախյան պատերազմի շղարշի ներքո եւ   Ադրբեջանի «գրավյալ տարածքների» ազատագրման պատրվակով, փորձեցին իրագործել  իրենց գերնպատակներից բխող  ծրագրերը, որոնք էին՝   նեոօսմանիզմի, ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի, ինչպես նաեւ  Ադրբեջանը սիոնիզմի տարածաշրջանային բազայի վերածելու նախագծերը։

Քազեմիի կարծիքով, վերը նշված երկրների գլխավոր նպատակը  մեծածավալ ու համատարած աշխարհաքաղաքական խարդավանքի միջոցով Իրանին ու Հայաստանին միջպետական սահման ունենալու հնարավորությունից զրկելն էր, որին պիտի հաջորդեին Հայաստանի հարավային շրջանի տարանջատման եւ տվյալ տարածքում կեղծ քաղաքական միավորի ստեղծման ծրագրերը։ Հոդվածագիրն իր կատարած ուսումնասիրության մեջ վերհիշում է արցախյան պատերազմի  հետեւանքները, համաձայն որոնց, ռազմական գործողությունների ավարտից հետո, հայկական ենթակայության  տակ գտնվող  «ազատագրված» տարածքներից բացի,  ողջ Ադրբեջանն անցավ   Իսրայելի ու  Թուրքիայի բացահայտ,  իսկ  Մեծ Բրիտանիայի   քողարկված վերահսկողության տակ։ Ողջ Ադրբեջանի Հանրապետության տարածքում  նշված երկրների դրոշակների ծածանումը, ըստ Քազեմիի, արդեն իսկ վկայում  է տվյալ երկրների կողմից  Իլհամ Ալիեւի խնամակալությանը հանձնված Ադրբեջանի  նեոգաղութացման փաստի մասին։ 

Ադրբեջանի նեոգաղութացման մասին տեսակետ արտահայտած Իրանի մեջլիսի նախկին պատգամավոր, մեջլիսի ազգային անվտանգության հանձնաժողովի նախկին անդամ Հաղիղաթփուրն էլ, անդրադառնալով Իրանի ու Ադրբեջանի միջեւ պատմականորեն ձեւավորված հարաբերությունների ակունքներին, կարծիք է հայտնել, որ Իրանի հյուսիսային հարեւանը դեռեւս Խորհրդային Միության փլուզումից հետո է  հայտնվել   Իսրայելի ու ԱՄՆ-ի վերահսկողության տակ։

Կովկասյան հարցերի փորձագետ Բորհան Հաշեմիի գրչին է պատկանում «Բաքվի հակաիրանական գործողությունների պատճառները» խորագրով հոդվածը, ում արտահայտած գնահատականները գրեթե չեն տարբերվում նախորդ վերլուծություններում շարադրված գնահատականներից։ Հոդվածագիրը կարծիք է հայտնում, որ  Իսրայելի հետ սերտ հարաբերություններ հաստատող Բաքուն, զրկված լինելով ինքնուրույն որոշում կայացնելու հնարավորությունից,  պատրաստ չէ դիվանագիտական ճանապարհով կարգավորել իր հարաբերությունները Թեհրանի հետ։ 

Անշուշտ, Իրանը դիվանագիտական ու քաղաքական ուղիներով Իլհամ Ալիեւի ու  նրա խնամարկուների կամայականությունները զսպող գործիքակազմերից բացի, տիրապետում է նաեւ  այլ միջոցների, որոնց կիրառման  դեպքում, այլոց խնամակալի դերն ստանձնած Բաքվի բռնապետը միգուցե փորձի քաղաքական կոնյունկտուրայի թելադրանքով կեղծված պատմական փաստերը բացահայտելու նպատակով վերընթերցել  իր երկրի պատմությունը։ 

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանում ՀՀ նախկին դեսպան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Որքան էլ Էրդողանի իշխանությունները ջուր պղտորեն, Ստամբուլի պայթյունը պայմանավորվում է 2023-ին նախատեսվող ընտրություններով

Հաջորդ գրառումը

Շվեյցարիայում բողոքի ալիք է հասունանում «Սոքարի» դեմ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Վերլուծություն

Քաղաքական գործընթացի աստիճանական էրոզիա. Վահե Դավթյան

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Հաջորդ գրառումը

Ազդեցության համար պայքարը սրվում է Անդրկովկասում

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական