Շաբաթ, Հունիսի 6, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Շնորհալիական գիտաժողովը Հռոմում

14/12/2023
- 15 Դեկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երեւանից, Փարիզից եւ Ռիգայից յետոյ, նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը Ներսէս Շնորհալու (1102-1173) մահուան 850-րդ տարելիցի կապակցութեամբ միջազգային գիտաժողով տեղի ունեցաւ նաեւ Հռոմում, Հայրապետական արեւելեան ինստիտուտում՝ «Շնորհի առատութիւն, մարդկայնութեան առատութիւն» խորհրդանշական վերտառութեամբ: Գիտաժողովը, որը բացեց կարդինալ, հայ ժողովրդի բարեկամ Կլաուդիո Գուջերոտին, համախմբել էր մօտ քսան գիտնականների, որոնք զեկուցումներ են կարդացել իտալերէն, անգլերէն եւ ֆրանսերէն: Ելոյթ ունեցողների մի մասն ընդգծել է Սուրբ Ներսէսի մտքի եւ գործի էկումենիկ բնոյթը, այն՝ որ լինելով Հայոց կաթողիկոս, նա աշխատել է եկեղեցիների հաշտեցման ուղղութեամբ: Քրիստոնէական միասնութեան քարոզչութեան պատասխանատու վերապատուելի Հիասինտ Դեստիվելն իր ողջոյնի խօսքում յոյս է յայտնել, որ Սուրբ Ներսէս Շնորհալու ոգեկոչումը կնպաստի, որ էկումենիկ շարժման այս ականաւոր գործիչն աւելի յայտնի դառնայ:

Գիտաժողովին հնչել են հետեւեալ զեկուցումները՝ Պօղոս Լեւոն Զէքիեանի (Վենետիկ-Ստամբուլ) «Սուրբ Ներսէս Շնորհալի. բազմաշերտ կերպարը, իւրայատկութիւնը եկեղեցական համատեքստում, պատգամի բազմամեայ արդիականութիւնը», Վահան Տէր-Ղեւոնդեանի (Երեւան) «Նորի ստեղծումը. Հայոց Հայրենիքը եւ Ներսէս Շնորհալու դարաշրջանը», Մարկո Բաիսի (Հռոմ) «Պահլաւունիները, գրիգորեանականների ծագումը եւ Ներսէս Շնորհալու Վիպասանութիւնը», Ազատ Բոզոյեանի (Երեւան) «Ներսէս Շնորհալու Տեսիլքը միջեկեղեցական յարաբերութիւնների մասին», Վալենտինա Կալցոլարիի (Ժնեւ) «Ներսէս Շնորհալու «Ողբ Եդեսիոյ» վիպերգը», Բենեդետտա Կոնտինի (Վիեննա) «Քրիստոսի մարմինն ըստ Սուրբ Ներսէս Շնորհալու. Արեւելքի եկեղեցիների մի հին վէճի նախապատմութիւնը, համատեքստը եւ խնդիրները», Փիթեր Քաուիի (Լոս Անջելես) «Ներսէս Շնորհալու ներդրումը հայ եկեղեցաբանութեան յոլովոյթում», Ռոբերտա Էրվինի (Նիւ Եորք) «Կամաւոր բանտից. Ներսէս Շնորհալու Թուղթ ընդհանրականի բուժիչ խօսքը», Անուշաւան արք. Դանիէլեանի (Նիւ Եորք) «Սուրբ Ներսէսի աստուածաբանութիւնը եւ էկումենիկ ջանքը», Ռիկարդո Պանէի (Բոլոնիա) «Ներսէս Շնորհալու նամակագրութիւնը կայսր Մանուէլ Կոմնենոսի հետ. աղբիւրները, մեթոդը, ներըմբռնումը. էկումենիկ պարադիգմա», Սերջո Լա Պորտայի (Ֆրեզնո) «Հրեշտակապետների մէջ. Ներսէս Շնորհալին, Դիոնիսիոս Արիոպագացին եւ հայ գիտական-առեղծուածային աւանդոյթը», Միքայէլ Դանիէլ Ֆընդըկեանի (Էջմիածին) «Սուրբ Ներսէսը եւ Պատարագը», Հայկ Իւթիճեանի (Պրահա) «Սուրբ Ներսէսին առնչուող երաժշտութեան մասին», Արմէնուհի Դրոսթ-Աբգարեանի (Հալլէ-Վիթենբերգ) «Ներսէս Շնորհալին շարականագիր», Զարուհի Պօղոսեանի (Ֆլորենցիա) «Սուրբ Ներսէսը եւ հայրաբանութիւնը», Արմինէ Մելքոնեանի (Երեւան- Ֆլորենցիա) «Ներսէս Շնորհալու՝ Դաւիթ Անյաղթի Սուրբ Խաչի գովաբանութեան մեկնաբանութեան մասին եւ որոշ դիտարկումներ նրա լատիներէն թարգմանութեան վերաբերեալ», Ջեսի Առլենի (Նիւ Եորք) «Կատեխետիկ հրահանգներ, ծիսական նախաձեռնութիւն եւ լոյսի միստիկա. կաթողիկոս Ներսէսի նրբագեղ մոտեցումն Արեւորդիներին», Էդդա Վարդանեանի (Երեւան-Ֆլորենցիա) «Ներսէս Շնորհալու աստուածաբանութիւնը եւ 12-14-րդ դդ. կիլիկեան լուսաւորութիւնը», Էռնա Շիրինեանի (Երեւան) «Սուրբ Ներսէսը որպես մեկնիչ» եւ Աբրահամ Տէրեանի (Նիւ Եորք) «Սուրբ Ներսէս Շնորհալին երանութիւնների մասին»:

Ա. Բ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ժաննա Անդրեասյանին հուշել են՝ հանդիպել պատմաբաններին

Հաջորդ գրառումը

Կարինե Պարոնյանց. «Լատվիայի համար ես բացարձակ հայ նկարիչ եմ»

Համանման Հոդվածներ

05 Հունիսի, 2026

Թողեք Հայաստանն ի՛նքն անի ի՛ր ընտրությունը

05/06/2026
05 Հունիսի, 2026

«TRIPP նախագիծը իրանական քաղաքական դիսկուրսում. Պաշտոնական դիրքորոշումներ եվ պահպանողական շրջանակների գնահատականներ»

05/06/2026
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026
05 Հունիսի, 2026

Հետո չասեք, թե մեղավոր չեք

05/06/2026
Հաջորդ գրառումը

Կարինե Պարոնյանց. «Լատվիայի համար ես բացարձակ հայ նկարիչ եմ»

Please login to join discussion

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մերժենք ստախոսությունը, մերժենք այս արժեհամակարգը, մերժենք կոռուպցիան. անպայման գնանք ընտրության. Սերգեյ Խաչատրյան

06/06/2026

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

ԿԸՀ-ն մերժեց Արամ Սարգսյանի դիմումը. «Ուժեղ Հայաստանը» կմնա ընտրապայքարի մեջ

06/06/2026

ԿԸՀ-ն որոշում կայացրեց մերժել «Հանրապետություն» կուսակցության դիմումը. «Ուժեղ Հայաստանը» կմնա ընտրապայքարի մեջ: Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ «Հանրապետություն» կուսակցությունը...

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հետո չասեք, թե մեղավոր չեք

05/06/2026

Մեկ ամիս դուք ականատես եւ ունկնդիր էիք անհավանական խոստումների, ձեր ինտերնետ ու մեդիա բացվածքում լսում ու տեսնում էիք բոլոր այն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական