Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մինչ հունվարի 1-ը հարկավոր է նաեւ Արցախի ԱԺ-ի հայտարարությունը

Գեղամ Մկրտչյան
- 22 Դեկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախի Հանրապետության քաղաքական եւ քաղաքացիական ուժերը՝ կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, լրատվամիջոցներ եւ համայնքների ղեկավարներ (ընդհանուր ավելի քան 150 ստորագրություն) դեկտեմբերի 10-ի՝ ԱՀ անկախության հանրաքվեի, ԱՀ Սահմանադրության եւ Մարդու իրավունքների միջազգային օրերի առթիվ, դեռ դրա նախօրյակին, ուղերձ են հղել միջազգային հանրությանը: Թե որքան է այն հասել վերջինիս՝ դժվարանում ենք ասել, երբ անգամ Հայաստանում այն երեւի թե ոչ շատերին է հայտնի: Էլ չենք խոսում ուղերձը պաշտպանելու մասին: Այսպես կարծելու տեղիք է տալիս այն հանգամանքը, որ զարմանալիորեն այդ ուղերձը ժամանակին հրապարակել են հանրապետության միայն հատուկենտ լրատվամիջոցներ:

Կարծում ենք՝ եթե այս ուղերձը կամ նման մի բան չլիներ, բոլորովին լուռ մնայինք, աշխարհն առնվազն կզարմանար ու կծիծաղեր մեզ վրա՝ հազարամյակներով իր հողի վրա ապրած ամբողջ մի ժողովրդի անպատկերացնելի հայրենազրկմանն անծպտուն  համակերպվելու համար: Իհարկե, նպատակն այստեղ սոսկ «ձայն հանելը» չէ, ոչ էլ մեծ սպասում պետք է ունենալ ուղերձին միջազգային անմիջական արձագանքի առումով, բայց նման մի փաստաթղթի երեւույթն ինքնին թվում է՝ կարեւոր է:

«Ոչ մի ազատ ժողովուրդ չի կարող հրաժարվել իր ինքնիշխան իրավունքներից եւ ենթարկվել իր համար օտար պետության գերիշխանությանը, առավել եւս մի պետության, որը ղեկավարվում է իր անպատժելիությամբ արբեցած ավտորիտար, կոռումպացված եւ ռասիստական ռեժիմի կողմից»,- նույնիսկ այսքանի մեջ ամեն ինչ ասված է, եթե աշխարհն ունկ ունենար ու առաջնորդվեր իր իսկ ստեղծած օրենքներով եւ օրինականությամբ: Բայց շարունակենք ուղերձից գոնե մի երկու հատվածի ընթերցումը: «Մեր ընդհանուր որոշումը՝ լքել մեր Հայրենիքը՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետությունը, մեր տները, թողնել Սբ. Մկրտչի մասունքները, մեր հայկական եկեղեցիներն ու մեր նախնիների գերեզմանները, որոնք մենք պաշտպանել ենք դարեր ի վեր, ապացույց  է ողջ աշխարհին, որ Արցախի ժողովրդի համար ազատությունը բարձրագույն արժեք է: Այս ճարահատ որոշումն ընդունվել է շարունակական ցեղասպանական գործողությունների եւ մեր գլխին կախված գոյաբանական սպառնալիքների պայմաններում:

Մենք կայացրինք այսպիսի որոշում, քանի որ նրանք, ովքեր իրենց համարում են մարդու իրավունքների ու ազատությունների ջատագովներ ու պաշտպաններ, որոշեցին հանուն Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ թվացյալ խաղաղության ձեռքբերման եւ հանուն իրենց աշխարհաքաղաքական շահերի մերժել սեփական հայրենիքում արժանապատիվ ապրելու եւ ինքնորոշման մեր իրավունքները»:

Այս իրավունքը միջազգային իրավունքի առնվազն երկու հիմնարար սկզբունքներից մեկն է, որը սակայն ոչ միայն լուռ մերժվել է հայ Արցախին, այլ նաեւ Ադրբեջանին թույլ է տրվել ռազմական ագրեսիաների ու պատերազմական հանցագործությունների, էթնիկ զտման միջոցով նրա բնակչությանը ստիպել հեռանալ սեփական հայրենիքից, սեփական տուն, հող ու ջրից: Այս իրավունքից եւ մարդկային բոլոր օրենքներից են բխում այն անհրաժեշտ քայլերը, որոնք արցախցիների հայրենիք վերադարձի համար ակնկալվում են միջազգային հանրությունից, ի դեմս ուղերձի հասցեատերերի՝ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ գործող նախագահի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների, Եվրոպայի խորհրդի եւ այլոց: Ճիշտ է, որ այդ ամենը հիմա առնվազն քիչ իրատեսական է թվում, որ հենց նույն հաստատությունները ժամանակին չարձագանքեցին նաեւ Արցախի պետական կառույցների ահազանգերին եւ օգնության կանչերին, բայց գոնե այս արագ փոփոխվող աշխարհում համակերպվելն ու ոչինչ չանելն էլ ճիշտ չէ: Սեփական անառարկելի իրավունքը թեկուզ հիմա պաշտպանելու պայքարը շարունակելու համար պետք են նաեւ պաշտոնական, իրավական քայլեր: 

Այս տեսակետից, թվում է, անհրաժեշտ է, որ բառացիորեն այս օրերին՝ մինչ հունվարի 1-ը, նման մի գրագետ ու բովանդակալից հայտարարությամբ հանդես գա Արցախի, օրինակ, Ազգային ժողովը: Մինչ հունվարի 1-ը, քանի դեռ Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրի համաձայն նրա պետական կառույցները չեն համարվի լուծարված: Նկատենք, անգամ Ադրբեջանի նախագահ  Ալիեւը նման իրավական ակտերին կարեւորություն է տալիս. չէ՞ որ նա, չճանաչելով հանդերձ այդ հանրապետության գոյությունը, այնուամենայնիվ նրա նախագահից պահանջեց ստորագրել նման հրամանագիր…

Ըստ ամենայնի՝ անպայման իրավական որոշակի արժեք ունեցող այդ պաշտոնական հայտարարությունում կամ մեկ այլ նման փաստաթղթում պետք է հստակ ընդգծվի նաեւ, որ համապատասխան իրավական հիմքի վրա ժողովրդի հանրաքվեով հռչակված հանրապետությունը չի կարող լուծարվել մի անձի, թեկուզ նրա նախագահի որոշմամբ կամ հրամանագրով: Եվ հետեւաբար նախագահի այդ հրամանագիրը, որը նաեւ ընդունվել է ոչ ազատ կամարտահայտման պայմաններում, իրավական ուժ չի կարող ունենալ եւ չունի:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նյու Յորքում Հումանիտար հետազոտությունների կենտրոն ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆի անունով

Հաջորդ գրառումը

Հարմարվողականությունը հայերին բնորոշ գծերից է

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

Հարմարվողականությունը հայերին բնորոշ գծերից է

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
Նորություններ

5 որդեգրված անչափահաս երեխաների մորը մեղադրանք է առաջադրվել. փաստաբան

16/04/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունից բերման ենթարկված անձանցից մեկն էլ Հասմիկ Ամիրզադյանն է՝ հինգ որդեգրված անչափահաս երեխաների մայր։ Այս մասին այսօր լրագրողների...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական