Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մերն իրո՞ք ուրիշ է

Գեղամ Քյուրումյան
15/11/2024
- 15 Նոյեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
23
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Տարօրինակից էլ անդին մարդիկ ենք հայաստանաբնակներս, անշուշտ` ոչ ցանկալի առումներով: Ինչո՞ւ եմ այս կարծիքին. ես մասամբ, իսկ ահա շրջապատիս հիմնական մասը, ովքեր բավարար կրթություն են ստացել, տասնամյակներ շարունակ միջին պաշտոններ զբաղեցրել հայաստանյան արդյունաբերական, կրթական, առողջապահական եւ այլ ոլորտներում, փաստերով են հիմնավորում իրենց գնահատականները: Զրույցի ցանկալի թեմա չէ, յուրայինների ես կպչում-քննադատում, ինքդ էլ անսխալական չես, սակայն անտարբեր գտնվել շրջապատում արձանագրվող շատ ու շատ մեզ անհարիր երեւույթների հանդեպ, պարզապես չես կարող, եթե չասենք` իրավունքը չունես: Առավելապես, երբ խնդիրը վերաբերում է հայերիս, ոմանք այն Հայաստանի Հանրապետություն են անվանում, բնակատեղի, երկիր, օրրանն, պետություն, հայրենիք…

Տեսեք ինչքան անվանում ունի քարտեզների վրա թվով նշվող մեր հող-հայրենին, երբ զրուցակիցները երբեմն այն շփոթում են եվրոպական եւ անգամ աֆրիկյան որոշ երկրների հետ, նկատելով հանդերձ մեր մաշկի գույնն ու վզից կախված խաչը: Կարծես մեզ համար ընդունելի փաստ է դարձել, որ ոչինչ արտառոց բան չկա այն հանգամանքում, որ մոտ 12 միլիոն հաշվվող հայության հազիվ 3 միլիոնն է բնակվում մայր որակվող տարածքում: Կարծես մորը թողնելն ու հեռուներից հարգանք ու սեր խոստովանելն էլ է սովորական բան դարձել, որի հիմնարար ապացույցներից է հայ երգ-երաժշտության հեղինակների մի զգալի հատվածի տեղափոխվելը լոս-անջելեսյան աշխարհամաս: Շրջապատիս շատ ներկայացուցիչներ են տարակուսած. ինչո՞ւ ենք այսչափ անփույթ ու անտարբեր դարձել, անզորի ու անօգնականի վիճակում հայտնվել, երբ անգամ վարչապետական պարզ ու հասարակ մեր անվտանգությունը պետք է երաշխավորենք մեր տնտեսությամբ խոսքերում են նոբելյան նախանշաններ տեսնում: Պակաս ցնցող չէ կրթության նախարարի` ի պաշտպանություն գյուղոլորտի համար կադրեր պատրաստելու կոչված ուսումնական հաստատության անվանման ճիշտ արտասանությանը: Որ այստեղ տարիներ շարունակ ՀՀ գյուղատնտեսությանն անհրաժեշտ մասնագետներ չեն պատրաստվում, բարձրագույն ուսումնական հաստատության մի մասը հատկացվում է հումանիտար ուղղվածության  մի այլ ուսհաստատության, դա ոչինչ, կարեւորն ու գլխավորը բուհի ճիշտ անվանումն արտաբերելն է` Հայաստանի ազգային ագրարային համալսարան: Թե ինչ է ակնարկվում օտարահունչ ագրարային արտահայտությունը ազգային-ի հետ ընթերցելու առումով, կարծես փոխլրացման նախանշաններ չկան: Ավելին. ագրար բառը հայկական բառարաններում նշվում է որպես հողատեր, որը մասամբ է առնչվում հիշյալ բուհի հետ: Իսկ որ այստեղ դոկտոր-պրոֆեսորական մասնագիտական որակավորված կադրերի մի պատկառելի ջոկատ կա, փաստն անժխտելի է: Այդ նրանց ներկայացուցիչներն են նաեւ յուրաքանչյուր տարվա սկզբին կամ ավարտին խոսում շվեյցարական Դավոսի օրինակով հայկական Ծաղկաձոր կամ դիլիջանյան Հաղարծին տնտեսական միջազգային գիտաժողովներ անցկացնելու մասին, որոնք այդպես էլ իրողություն չեն դառնում: Գուցե այն պատճառով, որ հնարավոր ասելիքն է անհասկանալի, մեղմ ասած: Օրինակ. մի հեռուստաբանավեճի մասնակից տնտեսագետ համոզում էր, որ Թուրքիայի հետ սահմանի բացման պարագայում հայկական արտադրանքը պահանջված կլինի, իր խոսքերով, այդ երկրի տնտեսապես թույլ զարգացած ՀՀ-ի սահմանակից շրջաններում: Երբ հարց հնչեց, թե հայկական ի՞նչ արտադրանքների մասին է խոսքը, թեման շարունակություն չստացավ, քանզի չէր կարող խոսք գնալ ալկոհոլային խմիչքների ու ծխախոտի, եվրոդռների ու լուսամուտների, առավել եւս` էլեկտրաջեռոցների ու խոհանոցա-լոգարանային տեխնիկայի մասին: Հետեւյալ փաստը հիշենք. ՀՀ բանկերում մեր քաղաքացի ֆիզիկական ու իրավաբանական անձինք 15 մլրդ դոլարը գերազանցող ավանդներ ունեն: Միայն ներդրումային հուսալի ծրագրերի պակասն է պատճառը, որ այդ ահռելի գումարը ի շահ ավանդատուների ու բանկերի աշխատելուց զատ նաեւ պետության տնտեսական աճին չի ծառայում:

Առավել եւս` հացահատիկի: Տեսեք. 2000 թ-ին, երբ Թուրքիայի բնակչությունը 65 մլն էր, ցորենի արտադրությունը 21 մլն տոննա էր, մեկ բնակչի հաշվով 320 կգ: 2022-ին երկրի բնակչությունը 80 մլն էր, ցորենի արտադրությունը իջել էր մինչեւ 16 մլն տոննայի, մեկ բնակչի հաշվով 200 կգ: Ի՞նչ արեց երկրի տնտեսվարական միտքը. Պակաս արդյունավետ մանր եղջերավոր անասնագլխաքանակը 75 մլն-ից նվազեցրեց մինչեւ 20 մլն-ի, փոխարենը զարկ տվեց թռչնի մսի արտադրությանը, այն 650 հազար տոննայից հասցնելով 2.5 մլն տոննայի, 1 բնակչի հաշվով 30 կգ-ի, երբ ՀՀ ցուցանիշը հազիվ 5 կգ է: Եվ հարցը` արդյո՞ք հայաստանյան տնտեսվարական միտքը, ասենք առաջիկա 5-6 տարիներին նկատելի որեւէ փոփոխություն կիրականացնի տնտեսության առաջնային այս ոլորտում, հնչում է ինքնաբերաբար: Ծանոթ լինելով գործընթացներին` պատասխանը ոգեւորող չէ:

Այսպես առօրյա հարցերը կուտակվում-կուտակվում խնդիրների են վերածվում, հանրության ուշադրությունը շեղում իր հիմնահարցերից, որոնք դամոկլյան սրի պես կախված են մեր գլխավերեւում:

Մերն իրո՞ք ուրիշ է:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ո՞ւմ նկատի ունի Փաշինյանը՝ սափրվելուց հետո գրելով՝ ողջույն, սպիտակամորուս

Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
Նորություններ

Սեյրան Օհանյանի աննախադեպ քայլը. Հակոբ Բադալյան

18/04/2026

Պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կարողացավ իրեն բնորոշ հմտությամբ շեղել հանրային ուշադրությունը խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունից, այդ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական