Հինգշաբթի, Մայիսի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՊՄՀ-ի կուլտուրայի ֆակուլտետում բացվեց Սերգո Երիցյանի անվան հեռուստալրագրության լսարան

Նաիր Յան
18/10/2024
- 18 Հոկտեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
17
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի հեռուստառադիոլրագրության ամբիոնում բանասիրական գիտությունների դոկտոր, այս բուհի երկարամյա դասախոս,  երջանկահիշատակ Սերգո Երիցյանի անունով լսարան է բացվել:

Հեռուստալրագրությունը Սերգո Երիցյանի կենսակերպն էր, նրա էությունը: Պատահական չէ, որ նա տասնամյակների իր փորձառությունը բանաձեւել է այսպես. «Հեռուստատեսությունը մոտեցնում է հեռավորը», «Հեռուստատեսության այցեքարտը լրագրողն է», «Հեռուստալրագրությունը նման է հավերժական սիրո, որից բաժանվելն անհնար է»:
Այս տողերը պատգամի նման գրված-փակցված են իր անունը կրող լսարանի պատերին՝ ի գիտություն լրագրողի մասնագիտությունն ընտրած ուսանողների:

Սերգո Երիցյանի անվան հեռուստալրագրության լսարանը բացվել է Երիցյան ընտանքիի ջանքերով: Այն հիմնանորոգված է, կահավորված, հագեցած անհրաժեշտ տեխնիկայով: Դարակներում՝ Երիցյանի հեղինակած գրքերն ու ժողովածուներն են՝ հեռուստալրագրության մասին:

«Սերգո Երիցյանը միայն   հեռուստալրագրող չէր: Նա իր  հանրահայտ «Կարծիք» հաղորդաշարով տաղավարային, սենյակային լրագրությունը դուրս բերեց ու ցույց տվեց բոլորին, հետագայում նաեւ ուսանողներին, որ հանրային կյանքի իսկակական լուսաբանումը պետք է կատարել  տեղերում, շփվել ժողովրդի հետ, հաղորդակցվել նրա հոգսերին, խնդիրներին: Եվ դա արեց մեծ վարպետությամբ: Նրա ճամփորդական ակնարկները, բազմաթիվ այլ նախաձեռնություններ շատերն են հիշում: Սերգո Երիցյանը լրագրությունը  դրեց ակադեմիական հիմքերի վրա: Այսօր լրագրության ասպարեզում անհնար  է բարձրագույն կրթություն կազմակերպել՝ առանց նրա ձեռնարկների, մենագրությունների, հոդվածների»,-լսարանի բացման առիթով՝ համալսարանի ու ֆակուլտետի ղեկավարության, դասախոսների եւ ուսանողների առաջ ելույթ ունենալով ասաց ՀՊՄՀ հեռուստառադիոլրագրության ամբիոնի վարիչ Լեւոն Գալստյանը:

Սերգո Երիցյանը եղել է Կրթության և գիտության նախարար, ԱԺ պատգամավոր, Լեզվի պետական տեսչության ղեկավար, սակայն երբեք չի թողել լրագրությունը: Անգամ ճամփորդելիս իր տեսածն արձանագրել է լրագրողի աչքերով՝ շերտատելով թեմաները, առանձնացնելով ամենահետաքրքրական ու բացառիկ երեւույթներն ու ամենուր փնտրել հայկական հետքեր: Նրա հեռուստատեսային հաղորդաշարարերը, գրքերը, հոդվածները  ստեղծվել են փաստավավերագրության սկզբունքներով եւ ուղենիշով:

Սերգո Երիցյանի անունը կրող  հեռուստալրագրության լսարանը բացելու պատիվը տրվարծ էր նրա որդուն՝ Սարգիս Երիցյանին, որը շարունակում է հոր թողած ժառանգության շուրջը համախմբել նրա ընկերներին, մտերիմներին, գաղափարակիցներին… շարունակում է հոր հիշատակը վառ պահել:

ՆԱԻՐ ՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՀ պարենային անվտանգության խնդիրը… 10 րոպեում

Հաջորդ գրառումը

Հայաստանի Թեքեյան մշակութային միությունը հրավիրում է մասնակցելու՝

Համանման Հոդվածներ

08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Հայ ժողովուրդին անսակարկելի պահանջները Անկախ թէ ովքեր պիտի ըլլան նոր իշխանութիւնները

08/05/2026
Հաջորդ գրառումը

Գնահատանք

Ամենաշատ ընթերցվածը

Screenshot
ԿԱՐԵՎՈՐԸ

Ահազանգ. Օրբելյանների ( Չեսար Օրբելյանի ) ապարանքը վերականգնման անվան տակ ավերվել է

14/05/2026

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՀԱԶԱՆԳ   ՄՇԱԿՈՒՅԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՆՈՐԳՄԱՆ ԱՆՎԱՆ ՏԱԿ ԱՎԵՐԵԼ ԵՆ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՆՇԱՆԱՎՈՐ ՀՈՒՇԱՐՁԱՆ Ահազանգում է Հայկ Դուրյանը։ 14-րդ դարի Օրբելյանների...

ԿարդալDetails
Նորություններ

Հաղորդում հանցագործության մասին. գտնվում եմ ինձ անծանոթ անձի կողմից հետապնդումների. Տաթևիկ Հայրապետյան

13/05/2026

Հարգելի ԱԱԾ, ՀՀ ՆԳՆ և ՀՀ գլխավոր դատախազություն, սույն գրառումս հաղորդում է հանցագործության մասին։ Արդեն տևական ժամանակ է՝ գտնվում եմ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Բարբարոսական գործողություն Ախալցիխեի Սբ. Նշան խոնարհված եկեղեցում. Վիրահայոց Թեմ

13/05/2026

2026 թվականի մայիսի 10-ի լույս 11-ի գիշերը Ախալցիխեի Սուրբ Նշան լքված և չգործող եկեղեցում իրականացվել է բարբարոսական գործողություն: Անհայտ անձինք...

ԿարդալDetails
18 Օգոստոսի, 2023

Կաթիդ փարան չմոռնաս, մամա

18/08/2023

ՎԱՀԵ ՀԱՅԿ Վահե Հայկը (1896, Խարբերդ- 1983, Ֆրեզնո) ամերիկահայ առաջին սերնդի ազնվական գրողներից է: Նրա անունը օրերս անսպասելիորեն հնչեց Ստեփանակերտից,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական