Ուրբաթ, Մայիսի 23, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայավայել ապրելու սպասումով

Գեղամ Քյուրումյան
21/03/2024
- 21 Մարտի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
21
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Խոստովանենք թե ոչ՝ համոզված ենք, որ դժվարին ժամանակներ ենք ապրում: Օրվա ընթացքում ժամ չի լինի, որ հեռուստաալիքներով տարածվող հաղորդումներում քաղաքագետներ ու վերլուծաբաններ ներկայացող շատ  հաճախ պատանյակների տեսքով անձինք չխոսեն մեզ պատուհասած արհավիրքի մասին: Իրոք ծանր է, սակայն առայժմ ոչ այնքան, որ հարկ է վիճակը սարսափի միջավայր տեղափոխել, որտեղ երեք միլիոն հայաստանցիներ կողք-կողքի են կանգնած, ոմանց բնորոշմամբ` երեք միլիոն նապոլեոններ: ՀՀ շարքային քաղաքացին, որոնցից մեկն էլ սույն տողերի հեղինակն է, իր ոչ փոքր շրջապատի կարծիքը ներկայացնելով չի էլ քննարկում ներկայացված մոտեցումը:

Համոզմունքն առաջանում է մեզ հասու փաստերի ու գործընթացների ծանոթանալու արդյունքում, որոնք երբեմն ուղղակի  ցնցող են: Ասենք` 1950-70-ականներին չափահաս տարիքում եղածներից ո՞վ էր լսելԿիրակոս Հովհաննեսի Մետաքսյանի, նույն ինքն` Կիրիլ Իվանովիչ Շոլկինի մասին, որը Չելյաբինսկ գերգաղտնի բնակավայրի միջուկային կենտրոնի առաջին գիտական ղեկավարն էր, միջուկային կենտրոնի գլխավոր կոնստրուկտորը, միջուկային հրթիռների գլխիկները տեղադրողը: Նրա արածից շատ բան չպատկերացնելով՝ ընդամենը նշենք, որ սույն այր մեր հայրենակիցը միակ հայ ԽՍՀՄ եռակի սոցիալիստական աշխատանքի հերոս էր, որը մահկանացուն կնքել է 1968 թվականին, երկնային կյանքի հազիվ 57-րդ տարում: Ի՞նչ կարող էր անել, այդպիսին էր ատոմի հետ աշխատող հազվագյուտ գիտնականների ճակատագիրը, որոնց թվում էր մեր ազգի ներկայացուցիչը:

Դժվար է համակերպվել այն մտքի հետ, որ մարդ արարածի մեր տեսակը անվերապահ համակերպվել է անզորի ու անօգնականի կարգավիճակի հետ, թեւաթափ է եղել: Հանրությունը ցավով է հիշում ընդամենը տարիներ առաջ իր մահկանացուն կնքած հասարակական ու գիտական գործիչԿարեն Վարդանյանի մասին, որի գործը հայոցս պետությունն ու պետականությունը ամրապնդելուն ուղղված ձեռնարկումների իրականացումն էր: Ճանապարհը նախանշել էր, որն այսօր պարտավոր են հաղթահարելով անցնել նրա հետեւորդները: Վստահել է պետք նրանց, քանզի եթե ինչ-որ բան անել հաջողվում է այլոց, դրա գերական ի զորու է մեր տեսակին: Թերեւս մեզ արհավիրքով սպառնացողներն արդեն տեղյակ են ինչ-ինչ արդյունքներից եւ զսպում են իրենց խոսքից գործի անցնելու ցանկությունը: Հայոցս հավերժության շահառուն ոչ միայն հավատում, այլեւս զգում է մեր կարգավիճակը:

Այն հաստատուն ունենալու համար մեզ կայուն թիկունք է պետք, որտեղ իշխանության արած չարած կիսատ-պռատ գործերի կողքին պետք է տեղ ունենա կայուն կայացումն ու զարգացումը, հավելյալ արժեքի ստեղծումը: Շատերի պես հավատալով նորօրյաների խոսքին, 2018-ից սկսյալ հանդիպեցի ՀՀ տնտեսական կայացման պատասխանատու պետական կառույց էկոնոմիկայի նախարարության վարչությունների պետերի հետ: Հարցս ընդամենը հետեւյալն էր. համաշխարհային գյուղոլորտի վիճակագրությունում թիվ 1 մշակաբույս է դարձել եգիպտացորենի հատիկը, որի արտադրությունը կազմում է 1.2 մլրդ տոննա, երբ ցորենի բերքը հազիվ 770 մլն տոննա է: Եգիպտացորենի այդ հսկայական բերքի հատիկը որպես անասնակեր օգտագործելու արդյունքում ֆերմերներն ամենուր կենդանիների մթերատվության հարցում ապահովում են բարձր ցուցանիշներ թե՛ կաթնատվության, թե՛ մսաճի առումներով: Ինչո՞ւ այս պարզ գործընթացը Հայաստանում չի կիրառվում: Կարիք առաջացավ լինել նաեւ փոխնախարարի մոտ. ավաղ…: Նախորդ տարվա նոյեմբերին կայացավ հանդիպում նախարարի հետ, որի արդյունքը հաստատ ավաղ է: Եվ սովորական հարցը` մինչեւ ե՞րբ ենք հավի միս ներկրելու, որի ծավալներն առանձին տարիներ մոտեցել են մինչեւ 40 հազար տոննայի, հնչում է ինքնաբերաբար: Չէ՞ որ  խոսքը մի քանի տասնյակ միլիարդավոր դրամների մասին է, որոնք արտաքին առեւտուր կազմակերպողները դոլարների են փոխանակում ու ներկրումներ կազմակերպում: Այս տարիներին թուրքերը եգիպտացորենի հատիկի արտադրությունը 2 մլն տոննայից 7 մլն տոննայի հասցրեցին, հավի մսի ծավալը` 660 հազար տոննայից 2.3 մլն տոննայի, 1 բնակչի հաշվով 30 կգ-ի, երբ ՀՀ ցուցանիշը հազիվ 5 կգ է: Մեր առեւտրային կետերի ցուցադրություններում ներկայացվող հիշյալ ու այլ մթերքները հիմնականում ներկրված են, որը գրեթե չի հետաքրքրում մեր պաշտոնյաներին, որոնք նաեւ այս վիճակի անմիջական պատասխանատուներն են:  

Իրոք տարօրինակ միջավայրում ենք ապրում: Նախարարներն ու ՀՀ վարչապետը կառավարության հեռարձակվող նիստերում սովորականից ավելի հաճախ են խոսում այնպիսի մանրուքներից, որպիսիք են դպրոցական հաստատությունների սանհագույցների ապակեպատ դռներն ու գյուղական համայնքների պուրակների նստարանների որակը եւ գրեթե չեն հիշում փոքր ու միջին գործարարությունը ծավալելու, սպառվող սննդի որակական հատանիշների, տրանսպորտային ահագնացող խցանումների ու պատահարներից աճող զոհերի, հայաստանաբնակներիս առօրյայի այլեւայլ աղավաղումների մասին:

Այսպես էլ ապրում ենք:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Ես դատը շահել եմ, քանի որ ոչ թե վիրավորել, այլ որակում եմ տվել  նրանց արարքներին». ՎԱՀԵ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Հաջորդ գրառումը

ԵՐՐՈՐԴ ԱՉՔ. Մահվան քայլերգ չորս ձեռքովԵՐՐՈՐԴ ԱՉՔ.

Համանման Հոդվածներ

23 մայիսի, 2025

Վտանգալից մարտահրավերներ

23/05/2025
23 մայիսի, 2025

Վարչապետի թեկնածու որոնելիս

23/05/2025
23 մայիսի, 2025

Բեռնը՝ հայության վտանգված շահերի պաշտպանության հարթակ

23/05/2025
23 մայիսի, 2025

Հայաստանը կհայտնվի՞ հակաիրանական ուղղվածություն ունեցող «Աբրահամի համաձայնագրի» որոգայթում

23/05/2025
Հաջորդ գրառումը
Girl typing on the old typewriter.

ԵՐՐՈՐԴ ԱՉՔ. Մահվան քայլերգ չորս ձեռքովԵՐՐՈՐԴ ԱՉՔ.

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արձագանքը Կովկասի մուսուլմանների վարչության նախագահի ստահոդ հայտարարություններին

23/05/2025

Օրերս Բաքվում կայացած Ղազիների խորհրդի նիստում Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն, ստանձնելով ադրբեջանական քարոզչամեքենայի կեղծիքի տարածման դերը, հերթական...

ԿարդալDetails

Ադրբեջանն ուզում է հասնել նրան, որ անգամ Լեռնային Ղարաբաղի գոյության մասին հիշատակումն արգելվի

23/05/2025

Մովսեսի բնակիչները հայտնում են, որ մայիսի լույս 13-ի գիշերը խոշոր տրամաչափի գնդացիրների կրակահերթերի ձայներ են լսել

23/05/2025

Վերջին զանգի մասնակից շրջանավարտների վարած 109 մեքենա տեղափոխվել է հատուկ տարածքներ

23/05/2025

Ի՞նչ կապ կա Քննչական կոմիտեի շենքից 590 հազար դոլար հափշտակելու դեպքով ձերբակալվածի և պետի միջև

23/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական