Կիրակի, Հուլիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Girl typing on the old typewriter.

Girl typing on the old typewriter.

ԵՐՐՈՐԴ ԱՉՔ. Մահվան քայլերգ չորս ձեռքովԵՐՐՈՐԴ ԱՉՔ.

ԱԶԳ
21/03/2024
- 21 Մարտի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Քաղաքականություն

Երբ փակեցի երկու աչքերս,

որ չտեսնեմ ակնհայտը,

ճակատիս բացված երրորդ աչքով

սկսեցի տեսնել այն,

ինչ մինչեւ այդ աննկատ էր

Կարծես թե բոլորս էլ համաձայն ենք: Ոչ մեկս էլ բողոք չունի, հաշտ ենք ու հաշտ: Անտեր մնացած երրորդ աչքը դավաճանի նման իրավիճակը պարզ տեսնում է, իսկ իրավիճակը հետեւյալն է. իշխանությունը համաձայն է մեր թշնամիների հետ, ընդդիմությունը համաձայն է մեր իշխանության հետ, իսկ ժողովուրդը ե՛ւ իշխանության, ե՛ւ ընդդիմության հետ է համաձայն: Հույս ունենք, որ վերջում, էն ամենավերջում, մեզ մի գերեզմանի տեղ, այնուամենայնիվ, կթողնեն. էնպես որ մտահոգվելու կարիք՝ չիք:

Նիկոլ Փաշինյանը բացեիբաց հայտարարեց, որ տալու ու հանձնելու է՝ ինչ էլ պահանջեն: Որ պատերազմ չլինի: Ճիշտ է, որ տա, միեւնույն է՝ երաշխիք չկա, որ պատերազմ չի լինի, բայց փոխարենը, որ չտանք, պատերազմ հաստատ կլինի: Գնացել ու մարդկանց ասել է՝ պատրաստվեք տներիցդ դուրս գալու: Մարդիկ էլ ո՛չ այս, ո՛չ այն՝ հարցրել են, բա որ տանք, բա միջպետական ճանապարհը ո՞նց կլինի, բա «երթեւեկը կխաթարվի», բա որ սա հանձնենք, հո էլ բան չե՞ն ուզի: Հասկանում եք, չէ՞: Այսինքն սա համաձայն ենք հանձնել, բայց ուզում ենք, որ «սիրելի վարչապետը» մեզ երաշխիքներ տա: Իսկ նա երաշխիքներ չունի տալու: Էդպես էլ ասել է՝ «երաշխիքներ չկան, բայց հույս կա»… Էդպես հույսով էլ ապրեք:

 Ու որ ուզում եք իմանալ, վատ էլ չեն ապրում: Ամեն ինչի հետ հաշտ են ու համերաշխ: Ներքին «քաղաքական ոլորտում»՝ մե հրաշք: Ծառերը կտրում, սակուրաները տնկում են, մե՛կ: Անօրինական շինությունները քանդում են, երկո՛ւ: Օրը մի նոր հարկ ու տուրք մոգոնում են, երե՛ք: Տրանսպորտի գինը թանկացնում են, չո՛րս: Կրթությունը վերից վար քանդում են, շենքերը եսիմ ում նվիրում են, տեղը ակադեմիական քաղաք յանի պիտի կառուցեն, էդ էլ ձեզ հարյուր տասնմեկ: Էլ ո՞րն ասեմ, էլ ո՞րը: Հարյուր փաստ, մի բան էլ ավելի: Հեչ տեսել ե՞ք՝ մեկը բողոքի: Մի երկուսը ֆեյսբուքում մի քիչ բորբոքվում են, բայց դե դա հաշիվ չի, բանի տեղ դնող չկա, մեկ է, ինչը ոնց ուզում՝ անում են մարդիկ: Հետո ԱԺ ամբիոնից ընդդիմության վրա մատ են թափ տալիս, հաթաթա են անում, հրապարակավ ձեռք են առնում բոլորիս, թե «էդքան որ ասում եք՝ հանձնո՛ւմ ենք, հանձնո՛ւմ ենք, ի՞նչ ենք հանձնել մինչեւ էսօր»: Ընդդիմությունն էլ՝ սուս, կուլ է տալիս ու պարգեւավճար ստանում, կուլ է տալիս ու գնում արտասահմանյան ճամփորդությունների, կուլ է տալիս ու սուս ու փուս նստում:

Չէ, իրականում այնքան էլ սուս ու փուս չի:

Մեր ընդդիմությունը (ձեռքերս ուղղակի քոր են գալիս ամեն անգամ ընդդիմություն բառը գրելիս երկու կողմից վերցնել չակերտների մեջ), ժամանակ առ ժամանակ Աժ ամբիոնից ելույթներ է ունենում, չորրորդ դասարանի աշակերտի գրած շարադրության մակարդակի տեքստեր է կարդում, իշխանությանը փիս-փիս բաներ է ասում ու… այդքանը: Որեւէ երկրում, որեւէ իշխանություն իր ժողովրդի գլխին սրանց արածի տասը տոկոսն աներ, ընդդիմությունը կվերցներ իշխանությունը, ա՛խ էլ չէր քաշի: Բայց մերոնք չեն շտապում: Երկրում, որտեղ հասարակության մեծ մասը դժգոհ է իշխանություններից, ունենալ այսպիսի հաշտ ու ամոթխած ընդդիմություն, մեղմ ասած՝ օրհնանք է: Իշխանությա՛ն համար: Ժողովրդին փողոց հանում են միայն խիստ բարենպաստ եղանակին, որոշակի ժամերի, որ աշխատանքն արդեն ավարտած լինեն, ուղարկում են տուն էլի նորմալ ժամի, որ ժողովրդի քունը հանկարծ չխաթարվի: Լաոն որոշակի ժամերի պետք է «զարթի», բայց մնացած ժամերին որ քնի, նյարդերը հանգիստ կլինեն: Մնացած ժամանակը մեր ընդդիմությունը ամուր նստած է ԱԺ՝ ընդդիմության համար նախատեսված աթոռներին, ժամանակ առ ժամանակ, ամեն հերթական էսկալացիայից հետո, ամբիոնից «խրոխտ» ելույթ է ունենում ու իշխանությանը «մեծարգո պարոն» ասում: Այդպես շատ ավելի անվտանգ է: Հատկապես, որ իշխանափոխության համար փող չեն տալիս, դեռ մի բան էլ՝ ընդհակառակը, գործեր են հարուցում, իսկ «խրոխտ խոսելու» համար կարգին վճարում են:

Որքան էլ չցանկանանք խոստովանել, բայց այսօր Հայաստանում փաստացի իշխանությունն ու ընդդիմությունը լծվել են միեւնույն գործին: Իշխանությունը ժողովրդին վախեցնում է հզոր ու անհաղթ թշնամու կերպարով, ընդդիմությունն էլ՝ հզոր ու անհաղթ իշխանության շորշոփով: Իշխանությունը Ադրբեջանի հետ նաեւ Թուրքիայի անունն է տալիս, որ ավելի շատ վախենանք, պնդում է, որ ժողովուրդը պետք է փոխի կարմիր շորերը ցլերից խուսափելու համար, չնայած գիտականորեն ապացուցված է, որ ցլերը գույները չեն տարբերում. իրենց համար միեւնույն է, ինչ կարմիրը, նույնն էլ՝ կանաչը, նրանք կատաղում են զուտ դիմացինի անկանոն ու չհիմնավորված շարժումներից: Այսինքն փաստացի հենց «շորերը փոխելու» (կարդա՝ անխնա հանձնելու) պրոցեսը կարող է դառնալ ցլերի գրգռման պատճառ: Ու ինչքան «տանք ու նվիրենք ու ոչ մի բան մեզ չմնա», այնքան ցլերը ավելի են գրգռվելու ու ավելի շատ են ուզելու:

Բայց դե իշխանության հարցը պարզ է: Իրենք ամեն ինչ անելու են ու ցանկացած զիջումների գնալու են իրենց իշխանությունը մի քանի տարով կամ գուցե ամսով երկարաձգելու համար, թեկուզ եւ իրենց իշխանության հետ Հայաստանն էլ վերջանա. դա միակ գործն է, որում այն այս ողջ ընթացքում հաջողել է ու շարունակում է հաջողել: Բա ընդդիմության հետ ո՞նց վարվենք: Սրանք էլ փորձում են ժողովրդին վախեցնել անհաղթ ու ամենակարող իշխանության կերպարով, որի հախից իբր հնարավոր չէ գալ, որին պետք է «գլուխներս կախ» յոլա տանենք, քանի որ նրանք ոչնչի առաջ կանգ չեն առնի:

Իրականում կարծես բոլորս զբաղված ենք իմիտացիայով: Իշխանությունը ձեւ է անում, թե իշխանություն է, մինչդեռ փաստացի երկիրը լրիվ այլ լծի տակ է, ընդդիմությունը իմիտացնում է, թե ընդդիմություն է, մենք էլ ժամանակ առ ժամանակ իմիտացնում ենք, թե ժողովուրդ ենք ու զայրանալ գիտենք: Իսկ իրականում՝ մի՞թե իրոք այդքան վախենալու են մեր իշխանությունները, իրո՞ք անհաղթելի են նրանք, իրո՞ք պետք է սարսափենք նրանցից: Մի հատ շուրջներդ նայեք: Էս դեմքերի՞ց մենք պիտի սարսափենք: Այս կիսագրագետ ու ինքնահավա՞ն… Իրո՞ք:

Իսկ եթե՝ ո՛չ, ապա ծագում է հաջորդ հարցը, այդ դեպքում ինչո՞ւ մեր ընդդիմությանը «ձեռնտու չէ» լուրջ գործողությունների անցնել: Որովհետեւ այն չի՞ կարող սեփական ամբիցիաներից վեր կանգնել, համախմբվել ու ելք գտնել: Չի՞ կարող, թե՞ չի ուզում: Եթե չի կարող, ուրեմն մեր ինչի՞ն է պետք այսպիսի ընդդիմությունը, որ սեփական շահերն ու ապահովությունը երկրի ու ժողովրդի շահից ավելի բարձր է գնահատում: Իսկ եթե կարող է, բայց չի ուզո՞ւմ, ապա երիցս՝ մեր ինչի՞ն է պետք նման ընդդիմությունը:

Իհարկե, մենք կարող ենք հույս փայփայել, որ վճռական պահերին մեր ժողովուրդը միշտ համախմբվում ու վերջին կռիվը տալիս է թշնամու դեմ՝ ներքին, թե արտաքին, ու երբ թշնամին կհասնի Երեւանի մատույցներին (արդեն ուղիղ, ոչ թե փոխաբերական իմաստով), մենք գուցե թե կհամախմբվենք ու հակահարված կտանք: Կամ կտանք, կամ չէ, իհարկե, եթե մինչեւ այդ համախմբումը Հայաստանում բավարար քանակությամբ չարտագաղթած մարդ մնացած լինի ու նաեւ պատճառ՝ համախմբվելու:

Բայց սա, ինչպես ավանդաբար ասվում է այս շարքի նյութերի վերջում, բոլորովին այլ ու շատ ավելի տխուր պատմություն է:

Ռ. Ա. 

Նախորդ գրառումը

Արցախի ժառանգության պաշտպան Յասմին Դում Թրագութը՝ մրցանակակիր

Հաջորդ գրառումը

Մեր աւագանին եւ մենք

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Մեր աւագանին եւ մենք

Լրահոս

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Գագիկ Ծառուկյանի մոր՝ Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

11/07/2026

Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի 93-ամյա մոր՝ Ռոզա Ծառուկյանի, առողջական վիճակը: Պատճառը խուզարկության ժամանակ որդու նկատմամբ կիրառված անօրինական բռնությունն է:...

Ալեն Սիմոնյանն արձակուրդ է գնացել

11/07/2026

Հուլիսի 13-ից օգոստոսի 2-ը ներառյալ 8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը գտնվելու է ամենամյա արձակուրդում: Այդ ժամանակահատվածում Ազգային ժողովի...

199 մլն 500 հազար դրամ՝ Վարդավառի համար. բոլորը՝ մեկ մարդու պես, ներկա գտնվել Հանրապետության հրապարակում

11/07/2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, պետական գերատեսչությունների աշխատողներին, հատկապես Երեւանի քաղաքապետարանի եւ թաղապետարանների աշխատակիցներին հորդորել են կիրակի՝ հուլիսի 12-ին,...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական