Ուրբաթ, Հունիսի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Կարինի» հայաշունչ ներկայությունը Սերբիայում

03/11/2023
- 03 Նոյեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վաղուց էի երազում ծանոթանալ Գագիկ Գինոսյանին, մոտիկից, արժանանալ նրա հետ զրուցելու պատվին: Ասում են. «Զգույշ եղիր երազելիս, երազանքդ կարող է իրականանալ»: Հետո պարզվեց, որ միայն ես չեմ երազել եւ իրականացրել իմ երազանքը: Ինքը՝ Գագիկ Գինոսյանն էլ դեռ իննսունականներից է երազել լինել Սերբիայում, ծանոթանալ սերբ մարդուն, ձեռք բերել սերբ բարեկամներ, իր իսկ խոսքերով՝ աշխարհի փրկությունը ակնկալում է սերբ «խենթից»:

Աշնանային գույների խրախճանքին ավելացավ եւս մեկ տոն. Գագիկ Գինոսյանն իր ղեկավարած «Կարին» համույթի երեք կրտսեր անդամների հետ մեկ շաբաթով հյուրընկալվեց Սերբիայում: Մշակույթի նախարարության հայտարարած «Միջազգային մշակութային համագործակցություն» նախագծի սահմաններում «Ակցիա կույրերի համար» ոչ կառավարական կազմակերպությունը, Լուկա Յոկսիմովիչ Բարբաթի գլխավորությամբ, եւս մեկ անգամ իրականացրեց հայանպաստ ծրագիր: Նախագծով ստացված նյութական աջակցությամբ կարողացանք հոգալ փոխադրամիջոցի ծախսերը, եւ թերեւս այդքանը…

Իրենց կարճատեւ այցի ընթացքում, շփվելով իրենց համար միանգամայն անծանոթ մարդկանց հետ, նրանք սիրվեցին եւ սիրեցին… Ռուզաննան, Մխիթարը եւ Լիլիթը. կարծես թե ամբողջ կյանքում իրար ճանաչել էինք, այնքա՜ն հարազատություն, այնքա՜ն ջերմություն բերեցին նրանք իրենց հետ Հայաստանից:  

Վեց օրում չորս տարբեր միջոցառում անցկացրինք. երկուսը՝ Բելգրադում, երկուսն էլ՝ Վրնյաչկա Բանյա քաղաքում: Բելգրադում հայ քառյակը, հայկական դրոշի գույներով շապիկներով, որի հեղինակային իրավունքը պատկանում է Գագիկ Գինոսյանին, պարուսուցում անցկացրեց հայ եւ սերբ մասնակիցների հետ: Հետաքրքրությունը մեծ էր, խանդավառությունը՝ անչափ: Գլխավոր համերգը կայացավ «Չուկարիցա» մշակույթի կենտրոնում: Ծրագրում ընդգրկված յուրաքանչյուր երգի ու պարի (Կարնո քոչարի, Ետ ու առաջ, Տալտալա, Սախոյի խաղը, Յարխուշտա եւ այլն) ծագման մասին ընդգրկուն ներկայացրեց Գագիկ Գինոսյանը: Ամենատպավորիչը Չալմը դանգը կամ Դաշույններով պարն էր: Նման կրակոտ պար, որ ուղեկցվում էր միմիայն կոպալի նվագակցությամբ, մեծ հայտնություն էր թե՛ հայ, թե՛ սերբ հանդիսատեսի համար:

Նույն համերգը տեղի ունեցավ մեկ օր անց Վրնյաչկա Բանյայի մշակույթի դղյակում, որը գեներալ Բելիմարկովիչն ավանդել է իր հայրենակիցներին: Այստեղ առավել հանդիսավոր էր ամեն ինչ. ասես 1922 թվականից դղյակի օժանդակ սենյակներում ապաստան գտած հայ փախստականների հոգիներն էին թեւածում այդ լուսավոր սյունազարդ սրահում: Վրնյաչկա Բանյայում երկօրյա մեր հյուրընկալը Չեդոմիր Արթինովիչն (Արթինյան) էր: Հայկական ծագման նրա պատմությունը արժանի է առանձին հոդվածով ներկայացվելու:

Մենք հանդիպում ունեցանք «Վրնյաչկի վեզ» տարեցների ինքնագործ մշակութային համույթի հետ: Նրանց պարը՝ կոլոն դիտելուց հետո Գագիկ Գինոսյանը նրանց ասաց. «Այնքան ավյուն, որքան կա ձեր մեջ, երբեմն չունի քսանամյա երիտասարդը»: Ինքնագործ համույթի ղեկավարն էլ իր հերթին շեշտեց հայ եւ սերբ ազգերի բարեկամության եւ սերտ կապերի կարեւորությունը: Ուստի շուտով, մեկ անգամ էլ կրկնելով ցուցադրվող պարաքայլերը, սերբական խումբն արդեն միայնակ կատարեց քոչարին:

Սիրելի՛ «Կարին», մենք սպասում ենք ձեզ, բաղձում ենք կրկին վայելել ազգային պարարվեստի ձեր պարգեւած հաճույքը: Թո՛ղ հարատեւի Արեւմտյան Հայաստանի տարազների, բարբառների եւ ոգու կենդանացման գաղափարը:

ԱՆՈՒՇ ԲԱԼԱՅԱՆ

Բելգրադ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ. Հաղթանակների եւ հաղթահարումների ճանապարհով

Հաջորդ գրառումը

Հայ աստղագետների պրպտումները շարունակվում են

Համանման Հոդվածներ

05 Հունիսի, 2026

Թողեք Հայաստանն ի՛նքն անի ի՛ր ընտրությունը

05/06/2026
05 Հունիսի, 2026

«TRIPP նախագիծը իրանական քաղաքական դիսկուրսում. Պաշտոնական դիրքորոշումներ եվ պահպանողական շրջանակների գնահատականներ»

05/06/2026
05 Հունիսի, 2026

Գերմանական մամուլը՝ հայության եւ Հայաստանի մասին

05/06/2026
05 Հունիսի, 2026

Յստակեցում՝ պատասխանելով մեզի ուղղուած բազմաթիւ հարցումներուն

05/06/2026
Հաջորդ գրառումը

Հայ աստղագետների պրպտումները շարունակվում են

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Կասեն՝ Հայաստանը պետք է տարրալուծվի օտար եկվորների մեջ՝ համաձայն ենք. Արմեն Այվազյան

05/06/2026

Խոշոր հաշվով, Փաշինյանն ու Քպ-ն Հայաստանի և հայ ժողովրդի գոյատևման խնդիր չեն տեսնում։ Նրանց հավատամքը շատ պարզ է. ինչ որոշեն...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան

04/06/2026

ԱԱԾ աշխատակիցներն այսօր առավոտյան Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան։ Արամ Դավթյանի հայրը՝...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
Նորություններ

Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում չի հետախուզվում․ Փաշինյանի պնդումը սխալ է

05/06/2026

Factor TV-ն ուշադրությամբ հետևում է նախընտրական բանավեճի ընթացքին և առանձնացրել է այն պնդումները, որոնք կասկածելի են և կարող են ստուգվել...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական