Կիրակի, Հունիսի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

Գրիգոր Առաքելյան
02/05/2025
- 2 մայիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն

ԻԻՀ նախագահ Փեզեշքիանն  ապրիլի 28-ին Բաքու այցելելուց առաջ Թեհրանում հայտարարել էր՝ «Մենք Ադրբեջանը մերն ենք համարում, սահմանները էական չեն»: Բաքվում էլ Փեզեշքիանը հայտարարեց, որ իր տպավորությամբ, գտնվում է Թավրիզ կամ Արդեբիլ քաղաքներում: 

Երկակի իմաստ պարունակող այս հայտարարությունները բազմաբովանդակ  ընդհանրություններով հարուստ ժողովուրդների բարեկամությունը վկայող արտահայտությունից  բացի, կարող էին ընկալվել  նաեւ որպես Գյուլիստանի պայմանագրով Պարսկաստանից անջատված եւ Ցարական Ռուսաստանի կազմի մեջ հայտնված «կովկասյան 17 քաղաքների»՝ Իրանի համար ցավալի կորուստ:

Ի դեպ, կարող ենք նաեւ զուգահեռներ անցկացնել նախագահ Փեզեշքիանի այս հայտարարության  եւ  1996 թվականի դեկտեմբերի 26-ին Իրանի փոխնախագահ Հասան Հաբիբիի՝ Երեւան այցելության ժամանակ ԵՊՀ-ում  իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի    ելույթի  միջեւ, երբ Իրանի փոխնախագահն ասել էր՝ «Հայաստան այցելելով, կարծես այցելել եմ Իրանի  նահանգներից մեկը»:        

Ընդհանուր առմամբ, Իրանի ու Ադրբեջանի միջեւ դրացիական կապերը նկարագրելու համար «երկուստեք վստահության մթնոլորտի բացակայությամբ ուղեկցվող լարված հարաբերություններ» բնորոշումը կարծում ենք  լավագույն ձեւակերպումը  կարող է լինել:  Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո  ԻԻՀ նախագահ Փեզեշքիանի խոսքերը, թե «Ադրբեջան այցելելով, մտադիր է  ամրապնդել երկու երկրների միջեւ վստահությունը»,  ասածի լավագույն վկայությունն է:        

Ադրբեջանում Իրանի նկատմամբ վստահության դեֆիցիտի պատճառներն Արցախյան առաջին պատերազմի ընթացքում Թեհրանի միջնորդական առաքելության ձախողումն էր, որը համընկավ Շուշիի ազատագրման դրվագին, ինչպես նաեւ պատերազմում իբր Հայաստանին ցուցաբերված Իրանի ռազմական օգնության մասին տարածվող  անհիմն պնդումները, ինչը Բաքվի իշխանությունների կողմից առավելապես օգտագործվում էր Ադրբեջանի՝ մեկը մյուսին հաջորդած հարաձկումներին հայկական կողմի հուժկու հակահարվածներին արդարացում հորինելու համար:     

Իսկ Ադրբեջանում լայնորեն կիրառվող հակաիրանական ու հակաշիիթական  քարոզչությունը, որոնց  տարածման համար օգտագործվում են նաեւ Ադրբեջանի դպրոցներում դասավանդվող դասագրքերը, մեծապես նպաստել  են  Իրանում  Ադրբեջանի նկատմամբ անվստահության մթնոլորտի ձեւավորմանը:

Սա Փեզեշքիանի առաջին այցելությունն էր Բաքու, որը կարող էր լինել նաեւ երկրորդը, եթե ԻԻՀ նախագահը մասնակցեր 2024 նոյեմբերին Բաքվում անցկացված  բնապահապնությանը նվիրված միջազգային կոնֆերանսին: Այդ օրերին ԻԻՀ կառավարության խոսնակ տիկ. Մոհաջերանին, արձագանքնելով  ԻԻՀ նախագահի՝ COP 29-ի միջոցառմանը  չմասնակցելու պատճառներին, ասել էր, որ  յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում այս կամ այն միջոցառմանը մասնակցելու նպատակահարմարությունը: Իսկ Բաքվում համոզված էին, որ Փեզեշքիանի՝ կոնֆերանսին չմասնակցելու պատճառը Իսրայելից բարձրաստիճան պատվիրակության ներկայությունն էր:

Փեզեշքիանի Բաքու այցելությունից ընդամենը 10  օր անց Ադրբեջան կայցելի նաեւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ կնոջ ուղեկցությամբ: (Փեզեշքիանը Բաքու էր այցելել դստեր եւ որդու ուղեկցությամբ: Նախագահի կինը  շուրջ 30 տարի առաջ  ավտովթարի հետեւանքով մահացել է, որից հետո Փեզեշքիանը երբեք չի ամուսնացել):

Ըստ The Times of Israel-ի՝ Նեթանյահուի այցելության ընթացքում կողմերը  կքննարկեն ընդգծված հակաիրանական ուղղվածություն ունեցող Աբրահամյան համաձայնագրին եւ տարբեր նախաձեռնություններին Ադրբեջանին պաշտոնապես ներգրավելու ծրագրերը:  

Իսրայելը մեծ ջանքեր է գործադրում դիվանագիտական ուղիներով Իրան-ԱՄՆ  տարաձայնությունները  կարգավորելու այլընտրանքը ռազմականով փոխարինելու  ուղղությամբ, եւ այդ նպատակին հասնելու համար գործի դնում իր բոլոր հնարավորությունները, որից ելնելով էլ վերջին օրերին  Իսրայելում լայն արշավ է ձեւավորվել՝ Ադրբեջանի Հանրապետությանը «Աբրահամի համաձայնագրին» մասնակից դարձնելու ուղղությամբ, ինչն ի զորու է ավելի կարծրացնելու Ադրբեջանի հակաիրանական կեցվածքը:   

Նշենք, որ դեռեւս 2020 թվականի օգոստոսի 13-ին  ԱՄԷ-ի, Բահրեյնի ու Իսրայելի միջեւ հակաիրանական ուղղվածությամբ  եռակողմ գործարքին միանալու նպատակով, որն ի պատիվ երեք աստվածային կրոնների  հետեւորդների հոգեւոր հոր՝ ստացել է «Աբրահամի  համաձայնագիր» անվանումը,  Բաքուն գործնական քայլեր կատարեց Թել Ավիվում Ադրբեջանի դեսպանություն հիմնադրելու ուղղությամբ, եւ նույն թվականի մարտի 29-ին պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաքում կազմակերպեց Ադրբեջանի դեսպանության բացման արարողությունը: 

Կարծում ենք, Իրանի ու ԱՄՆ-ի միջեւ տարաձայնությունների հաղթահարման ուղղությամբ ընթացող բանակցությունների շրջանում Իսրայելի ու Ադրբեջանի միջեւ հարաբերություններին հակաիրանական բնույթ հաղորդելը  պետք է լրջորեն մտահոգի Թեհրանին:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

Նախորդ գրառումը

Բաքվի միջոցով ուդիները հասան Երուսաղեմի սրբությունների՞ն

Հաջորդ գրառումը

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը. Սուրեն Սուրենյանց

21/06/2026
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
Հաջորդ գրառումը

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

Լրահոս

ԵՄ-ն 34 միլիոն եվրո է փոխանցել Հայաստանին ռուսական շուկաներից  վերադարձրած հայկական ապրանքի համար

21/06/2026

Եվրոպական հանձնաժողովը 34 միլիոն եվրո է փոխանցել Հայաստանին՝ Ռուսաստանի առևտրային սահմանափակումներից տուժած մասնավոր հատվածին աջակցելու համար։ Այս մասին հաղորդվել է...

Բագրատ Սրբազանը 1 տարի հետո Մայր Աթոռում է. այստեղից նա կվերադառնա տնային կալանքի

21/06/2026

Բագրատ Սրբազանը Մայր Աթոռում է

21/06/2026

Դատարանի որոշմամբ Բագրատ Սրբազանին (Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան) թույլատրված է մասնակցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին-ում կիրակնօրյա Սուրբ Պատարագներին։ Մեկ տարվա ընդմիջումից...

Ուկրաինացի քաղաքական գործիչները հրաժարվում են լեհական պարգևներից

21/06/2026

Ուկրաինացի մի քանի քաղաքական գործիչներ շաբաթ օրը՝ հունիսի 20-ին, հայտարարեցին, որ հրաժարվում են լեհական պարգևներից։ Դրա պատճառը Լեհաստանի նախագահ Կարոլ...

Փաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը. Սուրեն Սուրենյանց

21/06/2026

Փաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը Մինչ իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը Ազգային ժողովի ամբիոնից հեգնանքով հարց էր հնչեցնում ընդդիմությանը՝ «ո՞ւր են 300 հազար...

Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում

21/06/2026

Թուրքական լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի համաձայն՝ Թուրքիայի Էլազըղ (պատմ.՝ Խարբերդ) նահանգի Ղարփբյորք (Խարափուկ) գյուղում գտնվող հայկական գերեզմանատունը քանդվել է և այդ...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական