Ուրբաթ, Մայիսի 23, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչո՞ւ Փաշինյանի ու Մարուքյանի ջրերը մի առվով չեն հոսել

Սևակ Վարդումյան
14/03/2024
- 14 Մարտի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
251
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հիմնական երկու պատճառ կա

Նիկոլ Փաշինյանի հետ մերթընդմերթ համագործակցող Էդմոն Մարուքյանը վերջերս հայտարարեց իշխանության հետ կապերը խզելու եւ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը թողնելու մասին: «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդը պաշտոնից «նահանջելու» մասին հայտարարել էր «նահանջ տարվա» ամսաթվին՝ փետրվարի 29-ին, նշելով, որ պաշտոնից ազատվել է մի քանի պատճառով, որոնցից մեկը եղել է նոր Սահմանադրության ու ՀՀ հռչակագրի շուրջ անհամաձայնությունը:

Ըստ Փաշինյանի, երբեմնի թիմակցի հետ համագործակցության դադարեցման պատճառը Մարուքյանի ոչ բավարար գործունեությունն է եղել: «Երկար ժամանակ դժգոհ եմ եղել նրա աշխատանքից»,- ասել է Փաշինյանն ու միեւնույն ժամանակ հավելել՝ հատուկ հանձնարարություններով դեսպանին ուղիղ հանձնարարություններ չի տվել, նրա հետ աշխատել է միջնորդավորված:

Իրականում ի՞նչ սեւ կատու է անցել պարբերաբար իրար հետ համագործակցող ու «խռովող» գործիչների միջով: «Ազգ»-ի տեղեկություններով՝ Մարուքյանի հրաժարականը երկու աստառ ունի:

Առաջինը ներկուսակցական հարցերն են: Բանն այն է, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ոչ բոլոր անդամներն են կողմ եղել նրա՝ այդ պաշտոնում առաջադրվելուն ու ներկուսակցական քվեարկությանը «կողմ» են քվեարկել ընդգծված վերապահումներով:
«Վերապահումներից մեկն, օրինակ, եղել է այն, որ Փաշինյանի հետ անհնար է երկխոսել, նա որեւէ մեկի խորհուրդը չի լսելու, հետեւաբար՝ հանուն ինչի՞ հարցականի տակ դնել ընդդիմադիր ուժի ստատուսը: Բայց Փաշինյանի կաբինետից ԼՀԿ-ին հասնող անդադար մեսիջները «ըմբոստ» լուսավորականներին ստիպել են տեղի տալ, եւ բոլորով կուսառաջնորդին գործուղել են գործադիր»,- ներկայացրեց «Ազգ»-ի զրուցակիցը:

Մեր աղբյուրի փոխանցմամբ, Մարուքյանը կառավարությունում «դիսկոմֆորտ» սկսել է զգալ պաշտոնը ստանձնելուց կարճ ժամանակ անց: Տարբեր առիթներով խոսել, խորհուրդներ է տվել  Փաշինյանին, բայց՝ ապարդյուն: Գուցե դրանով է բացատրվում հանգամանքը, որ նրա պաշտոնավարման 2 տարիները ոչնչով աչքի չեն ընկել՝ բացառությամբ մեկ-երկու սոցցանցային գրառումների կամ մեկումեջ հարցազրույցների: Կարճ ասած՝ արտաքին ճակատում «կռիվ տալը» չի տեսել ոչ ոք, ընդհուպ նրա թիմը. «Եվ հենց դա էլ պատճառ է եղել, որ ԼՀԿ-ականներից ոմանք բավական սուր հարցադրում անեն՝ կա՛մ թողնել հատուկ դեսպանի անպտուղ պաշտոնը, կա՛մ կուսակցության ներքին խմորումներն անխուսափելի են դառնալու»:

Փաշինյան-Մարուքյան հերթական բաժանման երկրորդ պատճառը, ենթադրաբար, պետք է որ խիստ անհամաձայնությունն ու միմյանց հակադրումը լինի: Իսկ նման բան 2 տարում եղել է մեկ անգամ. 2023-ի տարեվերջին Մարուքյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում խոսել էր Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների՝ Վաշինգտոնում կայանալիք հավանական հանդիպման մասին: ԱԳՆ մամուլի քարտուղարը հատուկ հանձնարարությունների դեսպանի հայտարարությունը հերքել էր հաջորդ իսկ օրը: «Նման պայմանավորվածություն չկա»,- ընդգծել էր Անի Բադալյանը: Կարող ենք ենթադրել, որ հենց այս՝ միմյանց հետ չհամաձայնեցնելու միջադեպը կարող էր լինել Փաշինյանի դժգոհության պատճառը:

Ե՞րբ եւ ի՞նչ ֆորմատով կհամագործակցեն 2016-ից ի վեր առնվազն 3 անգամ միացած ու բաժանված Փաշինյանն ու Մարուքյանը, ժամանակը ցույց տա:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մի պատվաբեր «սեւ ցուցակ»

Հաջորդ գրառումը

Սպանվածներին կենդանություն պարգեւել չենք կարող, բայց դեռ կարող ենք ուշադրության առանցքում պահել Բաքվի բանտերում  մեր գերյալներին»:

Համանման Հոդվածներ

23 մայիսի, 2025

Վտանգալից մարտահրավերներ

23/05/2025
23 մայիսի, 2025

Վարչապետի թեկնածու որոնելիս

23/05/2025
23 մայիսի, 2025

Բեռնը՝ հայության վտանգված շահերի պաշտպանության հարթակ

23/05/2025
23 մայիսի, 2025

PKK-ն լուծարվե՞լ է, թե՞ Էրդողանը միջազգային ուժերի հակազդեցութից խուսափելու համար լուծարման մտավարժանքներ է անում

23/05/2025
Հաջորդ գրառումը

Սպանվածներին կենդանություն պարգեւել չենք կարող, բայց դեռ կարող ենք ուշադրության առանցքում պահել Բաքվի բանտերում  մեր գերյալներին»:

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արձագանքը Կովկասի մուսուլմանների վարչության նախագահի ստահոդ հայտարարություններին

23/05/2025

Օրերս Բաքվում կայացած Ղազիների խորհրդի նիստում Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն, ստանձնելով ադրբեջանական քարոզչամեքենայի կեղծիքի տարածման դերը, հերթական...

ԿարդալDetails

Ադրբեջանն ուզում է հասնել նրան, որ անգամ Լեռնային Ղարաբաղի գոյության մասին հիշատակումն արգելվի

23/05/2025

Մովսեսի բնակիչները հայտնում են, որ մայիսի լույս 13-ի գիշերը խոշոր տրամաչափի գնդացիրների կրակահերթերի ձայներ են լսել

23/05/2025

Վերջին զանգի մասնակից շրջանավարտների վարած 109 մեքենա տեղափոխվել է հատուկ տարածքներ

23/05/2025

Ի՞նչ կապ կա Քննչական կոմիտեի շենքից 590 հազար դոլար հափշտակելու դեպքով ձերբակալվածի և պետի միջև

23/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական