Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմաստաբանական բառարան

17/02/2023
- 17 Փետրվարի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երկրաշարժ Ադըյամանում

Փետրվարի 6-ի ահավոր երկրաշարժը  ցնցել  է  նաեւ   Արեւմտյան Հայաստանի Եփրատի աջ ափին գտնվող ԱԴԸՅԱՄԱՆ քաղաքը։  Երկրաշարժը ցնցել է նաեւ համայն մարդկության սրտերն ու համախմբել բոլոր նրանց, ովքեր ատելությունը մերժում են իբրեւ պայքարի արդյունավետ միջոց։  Դրվատելի է այն փաստը, որ այս պահին Հայաստանից աղետի գոտի մեկնած մեր փրկարարները նույնպես  մարդկային կյանքեր փրկելու համար տարերքին ձեռնոց են նետել։  

ԱԴԸՅԱՄԱՆ-ի մասին

Հելլենիստական շրջանի հայկական թագավորության Կոմմագենեի տարածքում գտնվող  Ադըյաման  քաղաքը,  նախկինում  կոչվել  է Սամսուր, որը Մանսուր անվան աղավաղված ձեւն է։   Քաղաքի անունն առաջացել է  դրա երբեմնի կառավարիչ  Հասան Մանսուրի անունից, որ  հայտնի  էր  իր դաժանությամբ։   Մանսուրի սպանությունից  հետո, դաժանության ու անողոքության հոմանիշ դարձած կառավարչի անունը «սրբագրելու» համար քաղաքի բնակիչներն այն կոչել  են ԱԴԸՅԱՄԱՆ,  որը  նշանակում է «անունը սոսկալի»։

Կոպիտ  ու գռեհիկ արտահայտություններն  ավելի  մեղմ ու քաղաքավարի բառերով փոխարինելը,  որը լեզվաբանության մեջ  էվֆեմիզմ կամ մեղմասացություն է կոչվում, տարածվում է նաեւ տեղանունների վրա։  Հենց այդ տրամաբանությունից ելնելով էլ Սամսուրը վերանվանվել է Ադըյաման` «անունը սոսկալի»։

Ի դեպ, Սյունյաց նահանգի Գեղարքունիք գավառում,  Սեւանա լճի հարավային ափին (այժմյան Մարտունու շրջանի Ներքին Գետաշեն գյուղի տեղում) գտնվող երբեմնի ԿՈԹ ավանը թուրք նվաճողների կողմից նույնպես վերանվանվել է  Ադըյաման,  քանի որ Կոթ տեղանունը   թուրքերենի göt բառի  հետ է զուգորդվում։   

Աճառյանը նույն երեւույթը նկատել է նաեւ աբխազաբնակ  համշենահայերի մոտ։  Ըստ անվանի լեզվաբանի, թեեւ համշենահայերի համար «բռնակ» իմաստով ԿՈԹ բառի արտասանությունը դժվար չէ, բայց քանի որ բարբառային արտասանությամբ բառը  հնչում էր göt հնչյունախմբի թուրքերեն տառադարձումով,  համշենահայերը գերադասել են այն արտասանել  «բէօչ», որը նշանակում է «պոչ»։

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Շիրակի հայագիտական կենտրոնի գիտական պեղումները

Հաջորդ գրառումը

Ձկնային տնտեսության զարգացման համար

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

Ձկնային տնտեսության զարգացման համար

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական