Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմաստաբանական բառարան

Գրիգոր Առաքելյան
02/05/2025
- 2 մայիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ
38
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մայիսը վայի՞ս է

Արդեն մայիս ամիսն է՝ տարվա ամենահաճելի եղանակը եզրափակող ամիսը: Բայց ամուսնական լուծը կրելու համար վայրկյաններ հաշվող սիրահար զույգերը «ոտները կախ են գցում», խուսափում են մայիսյան հարսանիքներից ու բառախաղի տեսքով ասում՝ «մայիսը վայիս ա»: Վայիսն էլ իբր հայերենով վատ իմաստ ունի, նշանակում է՝ ստոր, նախանձ, անպիտան:

Վայիս բառն օգտագործվում է նաեւ այլ իրավիճակներում՝ դժգոհություն արտահայտելու համար, դարձյալ բառախաղի տեսքով, որը հնչում է այսպես՝ «հացիս վայիս»:

Օրինակ, վերջերս հացին վայիս լինելու պատճառով մեր տնտեսվարողներն իրենց բողոքն արտահայտեցին, երբ իմացան, որ կառավարությունը մտադիր է կրկնապատկել շրջանառության հարկը: Կառավարության շենքի դիմաց ցույցի ելած տնտեսվարողները գոռում-գոչում էին՝ «մեր հացին վայիս մի եղեք»:

Բայց շատերն էլ կարծում են, որ մայիսը վայիս չէ, այլ տոլմայի ամիս է՝ տոլմայի համահայկական փառատոնի ամիս: Հետեւաբար հայկական ուտեստը փառաբանելու համար ընտրված մայիս ամիսը չէր կարող տոլմայասեր գուրմանների աչքին չարաբաստիկ թվալ: Ուստի գուրմաններն առաջարկում են շրջանառության մեջ դնել բառախաղի այս տարբերակը՝ «մայիս,տոլմայի ամիս»:

Բայց, իրականում ՎԱՅԻՍ բառի մեջ ոչ մի սարսափելի բան չկա, քանի որ արաբական ծագումով այս բառը մինչեւ մեր շուրթերից արտաբերվելը, օտարների մոտ այլ իմաստներ է ունեցել: Փոխատու արաբերենում եւ միջնորդ պարսկերեն ու թուրքերեն լեզուներում ՎԱՅԻՍ բառը եղել է ԲԱՅԻՍ՝ (bais), որը նշանակում է պատճառ, դրդապատճառ, առիթ…
Ինչ վերաբերում է Բ հնչյունը Վ-ով փոխարինվելու օրինաչափությանը, ինչքան ուզեք օրինակներ կարող եմ բերել՝

Bahram > Վահրամ

Bazargan >Վաճառական

Bozorg > Վզրուկ

Bad > Վատ

…

Խոսքս եզրափակելով, խորհուրդ եմ տալիս չհավատալ սնոտիապաշտությանը տուրք տվող մարդկանց հայտարարություններին եւ չխուսափել մայիսյան հարսանիքներից, ոչ միայն «մայիսը» «վայիսի» հետ կապ չունենալու պատճառով (հանգավորումը չհաշված), այլ նաեւ հաշվի առնելով Հայ Առաքելական եկեղեցու հորդորանքը:

Կարծում եմ՝ նախկինում հարսանյաց հանդեսները մայիսին չանցկացնելու հիմնական պատճառներից մեկը լոլիկի գնի բարձր լինելն էր: Մի հարեւան ունեի, ասում էր. «թող մայիսն անցնի, կոլխոզի պոմիդորը հասնի, հաստատ տղայիս ամուսնացնելու եմ:

Գ. ԱՌԱՔԵԼՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երբ բռնության ենթարկված անձինք դառնում են մեղադրյալներ, դա ոչ միայն անարդարություն է, այլև իրավական սանձարձակություն. փաստաբան

Հաջորդ գրառումը

Լույս է տեսել

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

Լույս է տեսել

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
Նորություններ

Երեկվա զորահանդեսն ընտրությունների նախաշեմին կազմակերպված քարոզչական միջոցառում էր. Հայկ Նահապետյան

29/05/2026

Երեկվա զորահանդես-հաշվետվությունը զուտ քարոզչական միջոցառում էր, որի սպառողը ՀՀ քաղաքացին էր, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026

Առհասարակ, զորահանդեսներն անցկացվում են որոշակի նպատակներով, որոնցից հիմնականներն են՝ 1. պետության ռազմական ուժի ցուցադրումը և դրանով թշնամիների կամ պայմանական հակառակորդների...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական