Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Էրոսի եւ դեւերի մասին. «Վերջին ընթրիքը»

02/06/2023
- 02 Հունիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Այն, ինչ կախված է քո պատից, շատ ավելին է ասում քո մասին, քան դու գիտես»:

Թայլանդցի հեղինակ Թուպտիմ Մալակուլ Լեյնն իր բլոգում անդրադարձել է Բանգկոկում բնակվող հայազգի նկարչուհի Էլիզաբեթ Ռոմհիլդի (Դավիդյան) վերջին մեծ ստեղծագործությանը՝ «Վերջին ընթրիքին», որը ներկայացնում ենք ստորեւ:

«Վերջին ընթրիքը» զետեղելու համար պահանջվում է մեծ պատ որեւէ պենտհաուսի հյուրասենյակում՝ լինի Նյու Յորքում, փարիզյան դղյակում կամ Վինձորում գտնվող ամրոցում: Այսպիսի նրբաճաշակությունը՝ գնողունակությամբ եւ ռիսկային մտածելակերպով հանդերձ, նկարագրում է հնարավոր շահառուին:

Էլիզաբեթ Ռոմհիլդի «Վերջին ընթրիքը» բացահայտում է այն ստեղծողի բուռն զգացմունքները: Էրոսին՝ հունական դիցաբանության սիրո եւ սեքսի Աստծուն պատկերող նկարը դյութում է նկարչուհու ներքին հոգեւոր հարստությամբ: Առաջին հայացքից այս նկարը բացահայտում է կերպարվեստի հավաքորդի գաղտնի սեքսուալ ցանկությունը, որն արտահայտվում է ներսից, թաքնված է ուրիշների համար, բայց տեսանելի՝ բուռն տենչանքի եւ անառակության աչքով:

Այդպիսի պատմությունները կտավին հանձնելու համար չի պահանջվում հունական դիցաբանության կամ հռոմեական աստվածաբանության իմացություն: Բայց առանձնահատուկ վաղնջական հոգի է պետք մարդկային վավաշոտ վարքագծի նման պատկերում ստեղծելու համար ու կապ հաստատելու երկրպագուի եւ հավաքորդի հոգու հետ, քանի որ մենք բոլորս բազմաթիվ համերի խառնուրդ ենք՝ սկսած քաղցրից, կծուից, թթուից մինչեւ արտամղվող թթվայնություն:

Նկարի պարսկահայ եւ դանիական ծագմամբ հեղինակը բերում է իր վաղնջական գեղարվեստական վարպետությունը 2023 թվականի միլլենիալների աշխարհ. սա հազվագյուտ բան է այն պայմաններում, երբ արհեստական բանականությունը համաշխարհային հրետակոծությամբ համոզում է X սերնդին, որ մարդկային քիչ ջանքերը տալիս են գերազանց արդյունքներ: Մինչդեռ գեղարվեստական կատարելությունը բխում է միայն սեփական հոգու մեջ ներթափանցումից եւ դրա ուսումնասիրությունից՝ ուղեկցված կարգապահ մտածելակերպով:
…Էլիզաբեթ Ռոմհիլդի գայթակղվող կողմը լավ թաքնված է միայն կտավի վրա: Որպես պատմող՝ նա ներկայացնում է Էրոսի ու դեւերի պատմությունը: Դա տասնչորս կերպարների՝ բարու եւ չարի հանդեպ հանդուրժող լինելու պատմությունն է, որ պատկերում է ցանկասիրություն ու որկրամոլություն:

Պատկերացրեք, թե դուք վուայերիստ եք. կեսօրվա արեւի ճառագայթը որսում է փոշին, որը նստում է արվեստանոցում գտնվող մյուս կտավների վրա, որոնք սպասում են չորանալուն, սենյակ է թափանցում սկիպիդարի լուծիչի հետ խառնված կտավատի յուղի ստույգ հոտը: Շարդոնեի մի կումը հնարավորություն է տալիս սավառնել այդ ամենի վերեւում եւ հետեւել վրձնին, մինչ գլխուղեղը կարգավորում է էլեկտրական ազդակները, որոնք պայթում են Մոցարտի «Ռեքվիեմին» համահունչ՝ սենյակը լցնելով ուրիշի ստեղծագործությամբ, իսկ հոգին առաջնորդելով դեպի դրախտ: Հենց այս՝ աշխարհին շատ դարեր առաջ շնորհված կոմպոզիցիան խթանում է Էլիզաբեթի ստեղծագործական գործունեությունը, ինչպես ոչ ոք չի կարող:
Էսքիզները տեղափոխված են կիսալուսնի ձեւի կտավի վրա, 160 x 300 սմ լայնությունը տիրապետում է աչքի մակարդակում, եւ յուրաքանչյուր կերպար բերում է չարաճճի վավաշոտ ցանկասիրության մասին իր ուրույն պատմությունը:

Սատիրը հունական դիցաբանության մեջ արու արարած է՝ ականջներով եւ պոչով, որը հիշեցնում է մշտապես չափազանցված սեռական լարում ունեցող ձիու: Նա կտավի կենտրոնում է՝  գայթակղված երկու բալով: Վերեւում Խոնն է, ձեռքերին բռնած «Ֆաթիմայի աչքը»՝ չար ոգիներին վախեցնելու համար: Դա յուրատեսակ Հանզա է՝ ողջ Մերձավոր Արեւելքում տարածված ափի ձեւով թալիսման, որը պատկերում է խղճի աչքը: Մարիամ Մագթաղինացու բազում դեմքերը նշանակում են նրա փոխակերպումը մարմնավաճառից գուշակ, միստիկից միանձնուհի՝ մինչեւ իսկ դիտվելով որպես ֆեմինիստական պատկերանշան:

Մնայուն է այն միտքը, որ տարբեր սեփականատերերի պատերից կախված այս նկարի կյանքի ճանապարհով դարեր անց, անկասկած, դեռ ճախրելու է Էլիզաբեթի ոգին: Զգացմունքները՝ հակասական էներգիայի կաթիլներում թակարդված, որոնք ծածկում են առաջին շերտը, գաստրոնոմիական ավելորդությունները, որոնք մի քանի շերտեր են շաղ տալիս եւ դրսեւորվող սեքսուալ մղումները ծածկում են ողջ կտավը՝ դարձնելով Էրոսին ու դեւերին եւ Էլիզաբեթի ստեղծագործությունը գրավիչ եւ կենդանի՝ որտեղ էլ որ այն լինի:

ԹՈՒՊԻՄ ՄԱԼԱԿՈՒԼ ԼԵՅՆ

Անգլերենից թարգմանեց ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մշակութային խճանկար՝ չորս իրադարձությունների մասին պատումներով

Հաջորդ գրառումը

Յուրի Միքայելի Սուվարյան. 80-ամյա հոբելյան

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

Յուրի Միքայելի Սուվարյան. 80-ամյա հոբելյան

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական