Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Յուրի Միքայելի Սուվարյան. 80-ամյա հոբելյան

02/06/2023
- 02 Հունիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ

Լրացավ վաստակաշատ գիտնական, ՀՀ ԳԱԱ հայագիտության եւ  հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, տնտեսագիտության դոկտոր,պրոֆեսոր Յուրի Սուվարյանի ծննդյան 80-ամյակը: Ծնվել է 1943-ի մայիսի 25-ին ԼՂ Սղնախ գյուղում: 1960-ին ավարտել է Ավետարանոց գյուղի միջնակարգ դպրոցը, 1965-ին` Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը, 1968-ին` ասպիրանտուրան:

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Միքայելի Սուվարյանը, իր ավելի քան 55 տարիների գիտական գործունեությամբ մեծ նվաճումների է հասել տնտեսագիտության ասպարեզում, ակտիվ գիտահետազոտական աշխատանք է կատարել տնտեսագիտության եւ  կառավարման տեսության հիմնարար խնդիրների վերաբերյալ: Նա գործնականում կառավարման գիտության արդի հայկական դպրոցի հիմնադիրն է:

Նրա գիտական հետաքրքրությունների ոլորտում են կառավարման տեսության եւ  հայ կառավարչական մտքի պատմության արդի հիմնահարցերը: Նա ցուցաբերել է նոր մոտեցումներ ռազմավարական կառավարման էության եւ  սկզբունքների մեկնաբանման, գործարարության ծրագրի մշակման մեթոդաբանության զարգացման ասպարեզում: Հայ իրականության մեջ պրոֆ. Յու. Սուվարյանը առաջինն է անդրադարձել հանրային կառավարման էության, մեթոդաբանության ու պատմական զարգացման հարցերին եւ  առաջարկել յուրօրինակ լուծումներ:

Անդրադառնալով «Հանրային կառավարման տեսություն եւ  պատմություն» գրքի անգլերեն հրատարակությանը, Կանադայի Կարլտոնի համալսարանի Հանրային քաղաքականության եւ  կառավարման դպրոցի պրոֆեսոր, կառավարման եւ հանրային մենեջմենթի կենտրոնի տնօրեն Լեսլի Փալը գրել է. «Շատ տպավորված եմ դրա լայն ընդգրկունությամբ: Շատ հազվադեպ կարելի է հանդիպել մեկին, ով տվյալ ոլորտի պատմությունը տեսնում է նման պատմական խորությամբ եւ, իհարկե, նրա ներկայացրած տարածաշրջանային պատկերը շատ հետաքրքրական էր ինձ համար»:

Մասնակցել է հանրապետական, համամիութենական եւ միջազգային գիտաժողովների, որոնցում ներկայացրել է իր հետազոտությունների արդյունքները, իսկ դրանց մի մասը լույս է տեսել միջազգային հրապարակումներում: Պրոֆ. Յու.Սուվարյանը հրատարակել է 305 գիտական աշխատություն, այդ թվում՝ 48 մենագրություն, դասագիրք եւ  ուսումնական ձեռնարկ: Նրա գիտական ղեկավարությամբ ու խորհրդատվությամբ տնտեսագիտության դոկտորի եւ  թեկնածուի գիտական աստիճաններ են ստացել հարյուրից ավելի ասպիրանտ ու հայցորդ:  Կառավարման մասնագիտությամբ գիտական կադրերի մեծ մասը նրա սաներն են: Հեղինակել է կառավարման տեսության հիմնարար աշխատություններ, ահա թե ինչու Յու. Սուվարյանը համարվում է կառավարման գիտության արդի հայկական դպրոցի հիմնադիրը:

2006 թ. Յու. Սուվարյանը, դառնալով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր՝ մեծ եռանդով ձեռնամուխ եղավ կրթահամակարգի բովանդակային եւ  կառուցվածքային արմատական վերափոխումների՝ համահունչ միջազգային պահանջների բավարարմանը: 2006 թ. նա ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, 2010 թ.ի՝ իսկական անդամ, 2011թ.ին՝ ՀՀ ԳԱԱ հայագիտության եւ  հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար:
Յու.Սուվարյանը 2006-2018 թթ. ՀՊՏՀ-ում գործող գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի նախագահն էր, 2006-2011թթ. եղել է «Բանբեր ՀՊՏՀ» գիտական հանդեսի գլխավոր խմբագիրը, հայրենական ու միջազգային գիտական հանդեսների խմբագրական խորհուրդների, հայերենի բարձրագույն խորհրդի անդամ:

Ակադեմիկոս Յու.Սուվարյանի մասնագիտական բարձր կարողությունները, գիտամանկավարժական վաստակը գնահատված են «Անանիա Շիրակացի» (2000), ԼՂՀ «Մայրական երախտագիտության» (2007), «Վաչագան Բարեպաշտ» (2013), միջազ. փիլիս. Ակադեմիայի «Դավիթ Անհաղթ», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի (2011), ՀՀ Ազգային ժողովի «Պատվո մեդալ» (2013թ.) մեդալներով եւ  «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի (2017) շքանշանով: 2014թ.-ին արժանացել է Հայաստանի Հանրապետության Գիտության վաստակավոր գործչի կոչման: Նա ընտրվել է Բնական գիտությունների ռուսական (2016թ.) եւ  Եվրոպական (2017թ.) ակադեմիաների արտասահմանյան անդամ, Դոնի Ռոստովի պետական տնտեսագիտական, Ռուս-հայկական, Արցախի եւ այլ համալսարանների պատվավոր պրոֆեսոր է:
Ներկայումս Յուրի Սուվարյանը մեծ ծավալի գիտակազմակերպչական աշխատանքներ է կատարում ՀՀ ԳԱԱ համակարգում:

Սիրով շնորհավորում ենք մեծ գիտնականին՝ ծննդյան  հոբելյանի առիթով: Ցանկանում ենք քաջառողջության, երկար տարիների կյանք,  անսպառ եռանդ, արեւշատություն եւ  գիտական նորանոր հաջողություններ: 

ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ

Նախորդ գրառումը

Էրոսի եւ դեւերի մասին. «Վերջին ընթրիքը»

Հաջորդ գրառումը

Նավիդ Միխակ. «Հայաստանն ինձ համար սրբազան մի բան է…»

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Նավիդ Միխակ. «Հայաստանն ինձ համար սրբազան մի բան է...»

Լրահոս

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական