Ուրբաթ, Հունիսի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դեռ մոմեր կը պլպլան Նեղոսի ափին…

04/10/2024
- 4 Հոկտեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նեղոսը խորհրդանիշն է Եգիպտոսի, իսկ եnբ կ՛արտասանենք Եգիպտոսի անունը, կամ եnբ կ՛արտայայտուինք արաբական այս մեծ երկրին նօսրացած հայագաղութին մասին, անզգալաբար ու ինքնաբուխ կերպով կը յիշենք պրն. Պերճ Թերզեանը:

Վերջին 40-50 տարիներուն պրն. Թերզեանը տիրական ներկայութիւն մը եղաւ եգիպտահայոց գաղութային կեանքին մէջ, մէկ կողմէ գլխաւորելով Հ.Բ.Ը.Մ.ի Գահիրէի կազմը, միւս կողմէ ալ յառաջապահ ու գործուն մէկ անդամը դառնալով Թեմական խորհուրդին, Հայ Ազգային հիմնադրամին եւ համայնքային-միութենական այլ մարմիններու: Այս դիտանկիւնէն` ան դարձաւ Եգիպտոսի մեր գաղութին խորհրդանշաններէն մէկը: Տարիքով ալ` նահապետ մը (ծնած է 1938-ին):

Սակայն պրն. Թերզեան, ի տաnբերութիւն եգիպտահայ այլ գործիչներու, ունեցաւ առանձնայատկութիւն մը, որ զինք մի՛շտ ալ զատորոշեց իր գործընկերներէն. ատիկա իր գրչի սպասաւորութիւնն էր, գիրի ու գիրքի նկատմաUբ իր սնուցած սէրը, որ գործնականօրէն արտայայտութիւն կը գտնէր իր լոյս ընծայած մեծաթիւ գիրքերով:

Արդարեւ, անկախ «Արեւ» օրաթերթի (այժմ` շաբաթաթերթ) ու համանուն արաբերէն ամսագրին (1998-2009) բերած իր եռանդուն աշխատակցութենէն, Պ. Թերզեան 2008-էն սկսեալ հերթաբար լոյսին բերաւ իր ստեղծագործութիւնն եղող 15-ի չափ գիրքեր եւ գրքոյկներ, որոնք կը մատնէին հայկական նիւթերու նկատմամբ իր շահագրգռութիւնն ու վերաբերումը: Տա՛նք այդ գործերէն քանի մը անուն. «Յետադարձ անդրադարձ» (մամուլի մէջ երեւցած կարեւոր յօդուածներու ժողովածու), «Գահիրէի Սաթենիկ Չագըր հիմնադրամի հրատարակչական գործունէութիւնը», «Հ.Հ. Եգիպտոսի դեսպանատան ծննդոցը», «Սպիտակի երկրաշարժը, Եգիպտոսի Հ.Բ.Ը.Մ.-ը եւ Եգիպտոսի համայնքը», «ԱՐԵՒ-ի արաբերէն ամսօրեայ յաւելուածը», «Գահիրէի համալսարանի հայագիտական ուսումնասիրութիւններու կեդրոնը» եւ այլն, եւ այլն: Իսկ բոլորովին վերջերս` «Գրախօսականներ եւ անդրադարձներ Պերճ Թերզեանի գիրք երուն մասին եւ իր հետ եղած հարցազրոյցներ»: Եթէ Պ. Թերզեան չգրէր այս նիւթերուն մասին, բազմաթիւ կարեւոր եղելութիւններ իրենց մանրամասնութիւններով հանդերձ իսպառ կորսուած պիտի ըլլային պատմութեան գերեզմանին մէջ…:

Թերզեանի վերջին հատորը 278 էջ է: Լոյս տեսած է Գահիրէ, 2024-ին: Խորագիրը ինքզինք կ՛արտայայտէ արդէն կատարելապէս:

Հոս ի մի բերուած են 9 գիրքի մասին 20-ի չափ գրախօսականներ: Ասիկա արտասովոր պարագայ մըն է, որ եթէ կ՛ուրախացնէ մեզ, ապա անպայման հպարտութիւն կ՛առթէ հեղինակին: Եւ կը խորհինք, որ այս արդար հպարտութի՛ւնն է գլխաւոր դրդապատճառը այս հատորին հրատարակութեան: Չմոռնալ, որ սփիւռքահայ մեր մամուլին մէջ գրախօսականներու սով կը տիրէ երկար ատենէ իվեր: Բազմաթիւ նորատիպ գիրքեր,- յաճախ արժէքաւոր եւ թանկագին,- կը մնան անարձագանգ (առ ի չգոյէ գրադատ գրիչներու), մինչ մեր թերթերն ալ կը բաւարարուին չոր ու ցամաք «Ստացանք» մը տպելով…:

Թերզեանի վերոնշեալ գործերն են ահաւասիկ, որոնք տարիներու ընթացքին գրախօսականներու արժանացեր են զանազաններու կողմէ, ինչպէս` Թորոս Թորանեանն ու Գէորգ Եազըճեանը, Պարոյր Աղպաշեանն ու Գէորգ Պարտաքճեանը, Երուանդ Ազատեանն ու Պէպօ Սիմոնեանը, Սուրէն Դանիէլեանն ու Սուրէն Սարգսեանը (Հայաստան), Վարդի Քէշիշեանն ու Մարուշ Երամեանը…: Բոլորն ալ գնահատած են Թերզեանի ճիգերը, դրուատած են անոր վերլուծելու կամ մեկնաբանելու ունակութիւնը, գոված են անոր վճիտ ու մաքուր լեզուն:

Պերճ Թերզեան իր գիրքերով ու յօդուածներով լայն կարկին մը բացեր է հայն ու Հայաստանը յուզող տարաբնոյթ հարցերու վրայ: Իր կիզակէտը դարձուցեր է մերթ հայոց լեզուի նահանջը, մերթ հայ դպրոցներու ընկրկումները, մերթ հայ թերթերու տկարացումը, մերթ արտագաղթը, մերթ Հայ Եկեղեցւոյ ներքին տագնապները, մերթ Հայաստան-Սփիւռք կապերը, մերթ Հայ դատը, մերթ Արցախի փշոտ հարցը…:

Հատորը ունի նաեւ հեղինակին հետ կատարուած հարցազրոյցներու բաժին մը:

Կրնանք անվարան ըսել, թէ նորատիպ հատորը ԹԵՐԶԵԱՆ ՄՏԱՒՈՐԱԿԱՆԸ ճանչցնող մատեան մըն է, որուն էջերէն կը ցոլայ ենթակային ամբողջ աշխարհայեացքն ու վերաբերումը` մեր ազգային լինելութեան հիմնական խնդիրներուն նկատմամբ:

Ինչպէս միշտ, Պերճ Թերզեանի գիրն ու ձայնը Եգիպտոսէն հասնող առոյգ կանչ մըն է: Թերզեանը ինք, պլպլացող մոմ մըն է Նեղոսի ցամքած գետեզրին…:

«Արարատ» ջերմօրէն կ՛ողջունէ պրն. Թերզեանի գրական-հրատարակչական վաստակը ու կը գնահատէ անոր տեղը եգիպտահայոց մշակութային հեւքին մէջ:

ԼԵՎՈՆ ՇԱՌՈՅԱՆ

Ուսուցիչ, գրող

«Արարատ» օրաթերթ

Պէյրութ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մերի Քեշիշյան. «Հայ ժողովրդի շնորհալի դուստրը՝ Սերիկ Դավթյան»

Հաջորդ գրառումը

Անհանգիստ Միջին Արեւելքը

Համանման Հոդվածներ

05 Հունիսի, 2026

Թողեք Հայաստանն ի՛նքն անի ի՛ր ընտրությունը

05/06/2026
05 Հունիսի, 2026

«TRIPP նախագիծը իրանական քաղաքական դիսկուրսում. Պաշտոնական դիրքորոշումներ եվ պահպանողական շրջանակների գնահատականներ»

05/06/2026
05 Հունիսի, 2026

Գերմանական մամուլը՝ հայության եւ Հայաստանի մասին

05/06/2026
05 Հունիսի, 2026

Յստակեցում՝ պատասխանելով մեզի ուղղուած բազմաթիւ հարցումներուն

05/06/2026
Հաջորդ գրառումը

Անհանգիստ Միջին Արեւելքը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Կասեն՝ Հայաստանը պետք է տարրալուծվի օտար եկվորների մեջ՝ համաձայն ենք. Արմեն Այվազյան

05/06/2026

Խոշոր հաշվով, Փաշինյանն ու Քպ-ն Հայաստանի և հայ ժողովրդի գոյատևման խնդիր չեն տեսնում։ Նրանց հավատամքը շատ պարզ է. ինչ որոշեն...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան

04/06/2026

ԱԱԾ աշխատակիցներն այսօր առավոտյան Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան։ Արամ Դավթյանի հայրը՝...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Թրամփի ճանապարհը Իրանի երկրորդ Հորմուզի նեղուցը կլինի, եթե անտեսվեն Իրանի անվտանգությունը և կարմիր գծերը. Պույա Հոսեյնի

04/06/2026

Արդեն քանի տարի է, ինչ երկու պետություն` Ադրբեջանն ու Թուրքիան, նկրտումներ ունեն և հայտ են ներկայացնում Հայաստանի տարածքային ամբողջականության, և...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական