Չորեքշաբթի, Նոյեմբերի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՓԱՇԻՆՅԱՆԸ ՎՐԴՈՎԵՑՐԵԼ Է ՀԱՋԻԵՎԻՆ

28/08/2020
- 28 Օգոստոսի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ա. ՔԵՇԻՇՅԱՆ

Ադրբեջանի նախագահի օգնական, արտաքին հարցերի բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիեւը TRT World-ին տված հարցազրույցում անկեղծորեն պատմել է, թե ինչպիսի հարաբերություններ է ունեցել իր ղեկավար Իլհամ Ալիեւը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հաջիեւի խոսքերովՙ Ադրբեջանում հույս ունեին, որ Փաշինյանի քաղաքականությունը կտարբերվի իր նախորդի ուղեգծից: Ըստ որում, Հաջիեւը հիշեցրել է Դուշանբեում տեղի ունեցած Ալիեւ-Փաշինյան հանդիպումը, որտեղ վերջինս «որոշ ժամանակ էր խնդրել երկրում փոփոխություններ կատարելու, խորհրդարանի ընտրություններին նախապատրաստվելու համար եւ այլն»: Իր կողմից Բաքուն «ապահովում էր կառուցողական մասնակցություն բանակցային գործընթացին եւ անհրաժեշտ ժամանակը տրամադրեց, ինչպես նաեւ ձեռնարկում էր հրադադարի ռեժիմի պահպանմանն ուղղված միջոցառումներ, բայց ցավոք մենք չտեսանք հայկական կողմի փոխադարձությունը»:

Բաքվում կարծում էին, որ թավշա հեղափոխությունից հետո Հայաստանում ի հայտ են եկել նոր սերնդի մարդիկ: Մասնավորապես Փաշինյանը ծնունդով արցախից չէ եւ, բացի դրանից, չի մասնակցել 1991 – 1994 թթ. մարտերին: Ավելին, Բաքվում ենթադրում էին, որ Հայաստանի ղեկավարը աստիճանաբար կհեռանա Մոսկվայից եւ դրա հետ կապում էին Արցախի խնդրի կարգավորւմը ոչ «ըստ Մինսկի խմբի սցենարի»: Միեւնույն ժամանակ, ըստ փորձագետ Ստանիսլավ Տարասովի, Ալիեւը դժվար թե դիմեր Փաշինյանի հետ նման մանեւրներիՙ ղեկավարվելով միայն իր փորձագետների վերլուծական եզրակացություններով: Տրամաբանությունը ենթադրում էր Բաքվի համար «ներշնչանքի արտաքին աղբյուր», որը կերաշխավորեր իրեն ձեռնտու ուժերի դասավորություն:

Հայ-ադրբեջանական սահմանային բախումների ընթացքում անսովոր ակտիվություն դրսեւորեց Անկարան, թեեւ բախումների ծավալները չէին ենթադրում Թուրքիայի նմանօրինակ գործողություններ: Բայց Թուրքիան Արցախի խնդիրը ներկայացնելով որպես ՀԱՊԿ-ի եւ ՆԱՏՕ-ի հակամարտությունՙ է՛լ ավելի բարդացրեց խնդրի կարգավորման հեռանկարներըՙ ի հայտ բերելով արդեն աշխահաքաղաքական բնույթի զգայուն կետեր: Այնպես որ կարելի է հասկանալ Հաջիեւին, երբ նա վերհիշում է Ալիեւ-Փաշինյան փոխհարաբերությունների «մեղրամիսը»ՙ զգալի վրդովմունք եւ վիրավորանք արտահայտելով Փաշինյանի վերաբերյալ: Տվյալ փուլում Հայաստանի վարչապետը առավելության հասավ Ալիեւի նկատմամբՙ շահելով պատմական ժամանակ, գտնում է ռուս փորձագետը:*)

Ադրբեջանը հայտարարել է, որ դուրս չի գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո անցկացվող արցախյան կարգավորման բանակցություններից: Ոչ ոք չգիտե, թե երբ կլինեն նոր բանակցություններ, եւ ինչպիսի օրակարգ կառաջարկվի հակամարտող կողմերին: Թովուզում վերջերս տեղի ունեցած բախումներից հետո իրավիճակն արմատապես փոխվել է: Երկամյա խաղաղ ժամանակահատվածն ավարտված է:

*) Հիշեցնենք, որ Հայաստանում քիչ չեն այն փորձագետները, որ, ընդհակառակն, պնդում են որ, Ալիեւն է շահել այդ «պատմական ժամանակից»` շփման գծերի երկայնքով կառուցելով կամ ամրապնդելով դիրքերըՙ ինժեներական կառույցներով: Ծ.Խ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍՔԱՆՉԵԼԻ ՀԱՅՈՒՀԻ ՄԸ. ԱՐՄԵՆՈՒՀԻ ԼԵՄՍՈՆ

Հաջորդ գրառումը

Ի՞նչ եղավ Ջիմ Լանդին

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

Ի՞նչ եղավ Ջիմ Լանդին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական