Կիրակի, Հուլիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՞նչ եղավ Ջիմ Լանդին

28/08/2020
- 28 Օգոստոսի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ

Վիլյամ ՍԱՐՈՅԱՆ

Օգոստոսի 31-ին լրանում է Վիլյամ Սարոյանի ծննդյան 112-ամյակը: Այդ առթիվ ներկայացնում ենք «Ի՞նչ եղավ Ջիմ Լանդին» գրվածքը Սարոյանի «Որդիները գնում-գալիս են, մայրերըՙ հարատեւում» ժողովածուից (1976):

Բայց ի՞նչ էինք մենք ցանկանում, ի՞նչ էր ցանկանում մեզանից յուրաքանչյուրը, որոնցից շատ-շատերը հիմա մեռած են, շատ-շատերը հիմա են մեռնում, իսկ շատ քչերն են դեռեւս մռնչում:

Մենք ուզում էինք, որ մեր մեծությունը չմնա գաղտնի: Ուզում էինք, որ այն հայտնի դառնա ողջ աշխարհին, մարդկային ընտանիքի մնացյալ մասին, ոչ միայն մեր փոքր ընտանիքին:

Սան Բենիտո ավենյուի թիվ 2226 հասցեի հետին մասում, Էմ փողոցից դեպի հարավ գտնվող ինչ-որ տեղ, վերՙ դեպի Ֆրեզնոյի գարեջրատունըՙ կառուցված աղյուսից, բավարական ճարտարապետությամբ, գեղեցիկ, խոժոռ, որը Եվրոպայի մի երանգ էր մեր միջավայրում, մի ամրոցՙ Հարավ-խաղաղօվկիանոսյան երկաթուղու եւ ոչ Հռենոսի սանդղավանդին, որտեղ տները շարունակվում էին համարյա նույն կերպ, ինչ որ Սան Բենիտոյում եւ Այ, Ջեյ, Քեյ եւ Էլ փողոցներում, բայց որտեղ կային նաեւ այստեղ-այնտեղ ցրված ավելի փոքր տներ, ինչպես որ տարածքը կթույլատրեր, այնտեղ ապրում էր մի երիտասարդ, որի անունը Ջիմ Լանդի էր, որի հռչակը հսկայական էր` որպես մարզիկ եւ մարդ, որը քայլում է աշխարհի մայթով. նա հայտնի էր Հենրի եւ Վիլի Սարոյաններին, Ռալֆ եւ Եփ Մուրադյաններին, որոնք ապրում էին մեր տան դիմացի ծառուղու մյուս կողմում գտնվող տանը: Եվ Սան Բոնիտոյի ու Էմ փողոցի անկյունում Ջիմ Լանդին վայելում էր Եղիշ եւ Վահան Շեկոյանների հիացմունքը: Իսկ Էմ փողոցի վերին մասում Անդրեաս Բազոյանի երկու որդիներըՙ Վահանն ու Սուրենը, ապրում էին մի տանը, որի մոտ Ջիմ Լանդին քնում էր ու երբեմն ճաշում, չնայած կարծես թե ոչ ոք չգիտեր այդ մասին: Մենք բոլորս Հայկական լեռնաշխարհում գտնվող Բիթլիսից էինք, իսկ ժամանակը Համաշխարհային պատերազմի վերջին տարին էր, 1918-ը: Մենքՙ մանուկ եղբայրներս, մոտ տասը տարեկան էինք, իսկ մեր ավագ եղբայրներըՙ մոտ տասներեք: Իսկ Ջիմ Լանդին չէր կարող տասնութ տարեկանից ավելի լինել ու կամ էլ զորակոչված էրՙ ինչպես բոլոր մյուսները:

Նա հայտնվեց առավոտյան, շարժվելով վագրի պես` ճկուն, ձիգ, արագ եւ մեծ մարդու այն անշփոթելի նրբագեղությամբ, որը ոգեշնչում է իրենից փոքր տղամարդկանց, նաեւՙ հրաշալի. ահա՛ նա, ահա՛ օրինակելի նմուշն աշխարհում, էլ չասած հոր մասին, եթե նա ասպարեզում է, էլ չասած կրտսեր մորեղբոր կամ հորեղբոր մասին, եթե նրանք նույնպես ասպարեզում են, էլ չասած ընտանիքի անդամների մասին. Ջիմ Լանդին հզոր մարդու օրինակն էՙ ինքն անձամբ լինելով ողջ աշխարհից:

Մի օր Ջիմ Լանդիին տեսա մարտյան երեկոյի մթնշաղին տուն վերադառնալիս, երբ ես ու Վահան Շեկոյանը գնդակ էինք նետում միմյանցՙ փորձելով անմիջապես բռնել այն առանց մեր կանգնած տեղից հանկարծակի շարժվելու: Մեր ձեռքերն արդեն կարմիր էին ու ուռածՙ խաղի պատճառած դաղոցից: Հազիվ էր Ջիմ Լանդիի հայացքը հանդիպել իմին, երբ ես գնդակը ողջ ուժով նետեցի նրանՙ հիանալի ու շեշտակի, քսան ոտնաչափից ոչ ավելի տարածությունից: Իսկ նա շատ անփութորեն թույլ տվեց, որ գնդակն իր ձեռքն ընկնի ու հետո հետ նետեց ինձՙ շարունակելով խաղը եւ ինձ դրդելով ոչ այնքան խույս տալ կամ տեղիցս շարժվել, այլ գնդակն ինչ-որ կերպ ինձ մոտ ուղարկվեց առանց ուժի տասներորդ մասի, ինչը որ Ջիմի շարժումը կարող էր ենթադրել:

Ես բռնեցի գնդակը, Ջիմը քմծիծաղ տվեց ու ասաց. «Լավ նետեցիր, լավ բռնեցիր, Վիլի»:

Նա հրաշալի մարդ էր:

Նա նույնիսկ գիտեր իմ անունը:

Եվ մեզ համար նա իրական եղավ միայն մեկ կամ երկու տարի:

Ի՞նչ եղավ Էմ փողոցի ներքեւում ինչ-որ տեղ ապրող Ջիմ Լանդին:

Անգլերենից թարգմանեց ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆԸ

Նախորդ գրառումը

ՓԱՇԻՆՅԱՆԸ ՎՐԴՈՎԵՑՐԵԼ Է ՀԱՋԻԵՎԻՆ

Հաջորդ գրառումը

Ես չեմ պնդում, որ չենք հաղթել, ոչ էլ պնդում եմ, որ հաղթել ենք. Դավիթ Տոնոյանը՝ ապրիլյան պատերազմի մասին

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Ես չեմ պնդում, որ չենք հաղթել, ոչ էլ պնդում եմ, որ հաղթել ենք. Դավիթ Տոնոյանը՝ ապրիլյան պատերազմի մասին

Լրահոս

Հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար

12/07/2026

Իրանն այս գիշեր մի շարք հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան թիրախներին։ ԱՄՆ-ը նոր հարվածների շարք է հասցրել Իրանի...

Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը տեղում մահացել է

12/07/2026

Հուլիսի 11-ին՝ ժամը 21։16-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում ծառն ընկել է...

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը

12/07/2026

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը։ Այս մասին հայտարարություն է տարածել սենատորի գրասենկաը: Սենատորի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նա մահացել...

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական