Չինաստանի մի քանի շրջանների իշխանություններ կսկսեն 3-ից մինչև 11 տարեկան երեխաներին պատվաստել կորոնավիրուսի դեմ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով նահանգային առողջապահության կոմիտեների հայտարարությունները։
Նշված տարիքային խմբի պատվաստումների մեկնարկի մասին հոկտեմբերի 25-ին հայտարարել են կենտրոնական Հուբեյ նահանգի իշխանությունները, հոկտեմբերի 24-ին՝ հարավային Հայնան նահանգի իշխանությունները։
Այս տարիքի երեխաների պատվաստումների մեկնարկի մասին հայտնել են նաև արևելյան Չժեցզյան նահանգի և կենտրոնական Հունան նահանգի որոշ քաղաքների իշխանությունները։




