Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Հնդկաստանի հյուսիսում ահաբեկչության հետևանքով վիրավորներ կան

Հնդկաստանի հյուսիսային Ջամու և Քաշմիր տարածքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով վիրավորվել է հինգ խաղաղ բնակիչ, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ըստ Hindustan Times-ի՝ երեքշաբթի օրը, Բանդիպոր շրջանում ծայրահեղականների հարձակման արդյունքում բնակիչները տուժել են նռնակի պայթյունից: Միջադեպի մանրամասներ չեն հաղորդվում։