Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Ուկրաինային առաջին անգամ հրավիրել են ՆԱՏՕ-ի սպառազինության հարցերով հանդիպմանը

Ուկրաինան առաջին անգամ հրավիրվել է Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Ազգային սպառազինությունների տնօրենների համաժողովի ընդլայնված ձևաչափին։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Նոսովը, հայտնում է Իզվեստիան։

Նա մանրամասնել է, որ հանդիպումը, որը նախագահում է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, կանցկացվի հոկտեմբերի 26-ին։ Միջոցառումը նվիրված է լինելու սպառազինությունների խնդիրներին։