Բելառուսում ոչ մի անձ անձեռնմխելի չէ քրեական հետապնդումից, եթե կատարել է հանցագործություն: Այդ մասին հայտարարել է Սվետլանա Տիխանովսկայայի վստահված անձ Օլգա Կովալկովան։ «Եթե մարդը կատարել է հանցագործություն, և նրա մեղքն ապացուցված է, ապա նա պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության», Կովալկովայի խոսքերը հաղորդում է Ռեգնում գործակալությունը։ Այսպիսով նա պատասխանել է Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հնարավոր քրեական հետապնդմանը վերաբերող հարցին: