Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկուշաբթի օրը հեռախոսազրույց կունենա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ: Այս մասին երկուշաբթի օրը հաղորդել է «ՌԲԿ-Ուկրաինա» գործակալությունը ՝ վկայակոչելով Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակին:
«Այսօր տեղի կունենա հեռախոսազրույց Վլադիմիր Զելենսկու և Ջո Բայդենի միջև, որի շրջանակներում կիրականացվի մտքերի փոխանակում համաշխարհային օրակարգի հրատապ հարցերի շուրջ», ասել է նա: Ըստ խորհրդականի, զրույցի ընթացքում նրանք կքննարկեն Ռուսաստանի հետ սահմանին տիրող իրավիճակի հետ կապված հարցեր և «ուկրաինա-ռուսական հարաբերությունները»:





