Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

Զախարովա․ Եվրոպայի կենտրոնում սնում են ռազմատենչ ռեժիմ

Ուկրաինան վերածվում է ռազմատենչ, վատ վերահսկվող ռեժիմի: Այդ մասին երեքշաբթի օրը Facebook-ում գրել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՝ մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջարկը երկրի զինված ուժերի քանակն ավելացնելու մասին:

«Ահա թե ինչպես է Եվրոպայի կենտրոնում սնուցվում ռազմատենչ ռեժիմ, որը թույլ է վերահսկում ներքին իրավիճակը և ծայրահեղական ուժերի սանձարձակությունը», ասել է դիվանագետը:

Ավելի վաղ Զելենսկին Գերագույն ռադային ներկայացրեց ազգային դիմադրության հիմքերի մասին հրատապ օրենքի նախագիծ, ինչպես նաև նման օրենքի ընդունման հետ կապված ՝ Ուկրաինայի զինված ուժերի թվի ավելացման նախագիծ: