Ուրբաթ, 7 Օգոստոս, 2026

Լավրով. ՌԴ-ն գաղափարներ ունի Մերձավոր Արևելքի կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման համար

Ռուսաստանը պատրաստ է կիսվել Մերձավոր Արևելքի կարգավորման բանակցային գործընթացը վերսկսելու իր գաղափարներով, այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ բանակցություններ սկսելով Պաղեստինի արտգործնախարար Ռիադ ալ-Մալիքիի հետ:

«Մենք մտահոգված ենք խոստումնալից համաձայնագրերի բացակայությամբ այն մասին, թե ինչպես վերսկսել խաղաղ գործընթացը, խաղաղ բանակցությունները: Մենք պատրաստ ենք օգնել, ունենք որոշ գաղափարներ: Ձեզ հետ այսօրվա շփումները մեզ համար առանձնահատուկ կարևորություն ունեն», ասել է Լավրովը:

«Զեր գնահատականը Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում տիրող իրավիճակի վերաբերյալ շատ կարևոր է մեզ համար: Առաջին հերթին, իհարկե, Պաղեստինում», շեշտել է նախարարը՝ դիմելով պաղեստինցի իր գործընկերոջը: