77 տարի առաջ կորած մեդալը փոխանցվեց պատերազմի հերոս Ազատ Վարդևանի Մադոյանի հետնորդներին:
Մեդալը հերոսի որդուն` Սամվել Մադոյանին անձամբ հանձնեցին Ղրիմի Հանրապետության փոխվարչապետ, ՂՀ-ի՝ ՌԴ Նախագահին առընթեր մշտական ներկայացուցիչ Գեորգի Մուրադովը և ՌԴ դեսպանատանը կից ռազմական կցորդի օգնական Իվան Արեֆևը:
Մոտ մեկ ամիս առաջ Սիմֆերոպոլի ջրամբարի հատակին հայտնաբերվել էր «Մարտական ծառայությունների համար» շքանշանը, որը 77 տարի շարունակ հողի տակ էր մնացել։ Այնուամենայնիվ, մեդալի համարանիշով հաջողվել էր պարզել, թե ով է մեդալի հասցեատերը` Մադոյան Ազատ Վարդևանի` ծնված 1922 թ., Արթիկի շրջանի Մեծ Պարնի գյուղից, Կարմիր բանակի զինվոր, 76 մմ թնդանոթների մարտկոցի կապավոր: