Ամերիկացի ձեռնարկատեր, Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել է, որ ստեղծում է նոր քաղաք Տեխասում: Իր նոր նախագծի մասին Մասկը պատմել է Twitter-ում:
«Ստեղծում եմ Տեխասի Ստարբեյս քաղաքը», գրել է նա:
Մասկի համաձայն, քաղաքի տարածքը շատ ավելի մեծ կլինի, քան Բոկա Չիկա գյուղինը, որտեղ գտնվում է SpaceX-ի տիեզերակայանը:
Մասկը նաև շեշտել է, որ նոր քաղաքում շատ լավ կվերաբերվեն շներին։ Բնակավայրի ղեկավարը կկրի իտալական «doge» տիտղոսը, որն անգլերենում նման է «շուն» բառին: Մասկը Կալիֆորնիայից Տեխաս տեղափոխվելու մասին հայտարարել էր 2020թ․ վերջերին:









