ՖԲ օգտատեր, հետազոտող Վարդան Բալյանը իր էջում գրում է, –
Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ Ադրբեջանում 2020թ. գրանցվել է 75 647 մահ: Համեմատության համար՝ 2019թ. այս ցուցանիշը կազմել է 55 916, այսինքն՝ 2020-ին «ավելորդ» մահացությունը՝ 19 731: Ընդամենն արձանագրենք երկու հանգամանք՝ կորոնավիրուսային համավարակից մահացածների քանակը հայտարարված է մոտ 3 հազար, 2014-2019 թվականներին մահացության աճը տարեկան կազմել է միջինը 190-200 մարդ:
Կարծում եմ, դժվար չէ հասկանալ Ադրբեջանում արձանագրված մոտ 16 հազար մահերի պատճառ հանդիսացած աղբյուրը: Ահա այսպիսի պայմաններում Հայաստանի քաղաքական իշխանությունը ձևակերպել է մեր կապիտուլյացիան: Անձամբ ինձ համար գործարքի, ըստ որում, միլիարդների դիմաց պարտություն կազմակերպելու վարկածը դառնում է առավել քան հավաստի ու արժանահավատ: