Երեքշաբթի, Ապրիլի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սովորական վեճ է եղել. Ռադիկ Մարտիրոսյանը՝ նախարարի հետ հանդիպման մասին. «Ժողովուրդ»

17/02/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը հանդիպում է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հետ: Նրանք զրուցել են ոլորտի խնդիրների շուրջ:ArmLur.am-ը մի քանի հարց է ուղղել ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին:

–Նախարարի հետ հանդիպում եք ունեցել. քննարկե՞լ եք «Բարձրագույն կրթության մասին» օրենքի այն հատվածը, որը վերաբերում է ակադեմիային:

-Մենք քննարկել ենք օրենքը, որը գտնվում է Ազգային Ժողովում, ոչ միայն այն հատվածը, իրականում՝ այն մասը, որը վերաբերում է գիտությանը, եւ կրթության հետ առնչվող այլ հարցեր:

–Պարո՛ն Մարտիրոսյան, ինչի՞ց եք Դուք դժգոհ, կամ ի՞նչն է Ձեզ անհանգստացնում օրենքի փոփոխությունում:

-Այն ձեւով, որով հիմա ներկայացված է, լրիվ չի արտահայտում ակադեմիայի այսօրվա կարգավիճակը: Այն կապված է մեր համակարգի ամբողջ բովանդակությանը: Բացի մեր ակադեմիայի անդամներից, մեր համակարգը ներառում է նաեւ մեր ինստիտուտները:

Այ օրենքի թերությունը, որի համար մենք պայքարում ենք, դրան է վերաբերում:

–Իսկ նախարարը կո՞ղմ էր, թե՞ դեմ Ձեր առաջարկություններին: Ի՞նչ դիրքորոշում ուներ նա:

-Դե, այդ հարցի կապակցությամբ անորոշություններ կան: Իրենք ասում են՝ կաշխատենք մի փոքր խմբագրել:

–Մենք տեղեկացանք, որ Ձեր եւ նախարարի միջեւ ընդհարում է եղել, տարաձայնություններ ունեք: Ո՞րն է խնդիրը:

-Ի՞նչ ընդհարում. եղել է սովորական վեճ այս կամ այն հարցի շուրջ:

–Այսինքն՝ մինչեւ օրենքի գրելն ու քննարկելը Դուք նախապես քննարկում չե՞ք ունեցել: Նախարարի հետ հանդիպում չե՞ք ունեցել:

-Նախ՝ մենք դժգոհություն հայտնեցինք այդ հանձնաժողովում, որը մշակել էր այդ օրենքի նախագիծը: Այդ հանձնաժողովում Գիտությունների ազգային ակադեմիայից մարդ չի եղել հրավիրված: Ես հաշվում եմ, որ դա կոպիտ սխալ է, որովհետեւ հանրապետությունում գիտության կեսը մեր մոտ է:

Ճի՞շտ էր, որ հանձնաժողովներում ինչ քննարկումներ արվել են, ներկա եղել են բուհական ներկայացուցիչներ, ակադեմիայից ներկայացուցիչներ չեն եղել:

–Ի՞նչ են պատճառաբանում, ինչո՞ւ ներկայությունը չեն ապահովել բոլոր բնագավառներից:

-Նրանք չեն ընդունում, որ չեն ապահովել: Իրենք ասում են, որ մենք ավելի ա ինստիտուտներին, որոնք այսօր գործում են, տվել ենք ավել մեծ ազատության հնարավորություն:

Մենք էլ պնդում էինք, որ այդ ինստիտուտները անազատ վիճակ չունեն:

–Դուք ինչպե՞ս եք գնահատում նորանշանակ նախարարի աշխատանքը: Կարծես նախկին նախարարից դժգո հություն շատ էր, նոր նշանակում կատարվեց: Կարողանո՞ւմ եք աշխատել նոր նախարարի հետ:

-Դե, ընդամենը նոր է նշանակվել: Հնարավորությունները՝ իր հետ քննարկելու, վիճելու, ավելի հեշտ է դառնում, քան նախորդ նախարարի հետ էր: Ընդամենը երկու անգամ եմ հանդիպել նախարարին:

–Կարելի՞ է ասել, որ փոխհամաձայնության եք եկել նախարարի հետ, Ձեր խնդիրների հետ կապված լուծումներ տվե՞լ են:

-Լրիվ ոչ, բայց խոստացել է, որ նորից կնայեն մեր առաջարակները: Վերջում կերեւա՝ որքանով է համապատասխանում մեր ցանկությանը:

–«Բարձրագույն կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելիս որոշված է, որ պետք է համալսարանների ռեկտորներին այսուհետ նշանակի նախարարը. 3 հոգի ընտրեն եւ, ի վերջո, մեկին պետք է նախարարը ընտրի: Դուք կո՞ղմ եք այդ կետին: Չե՞ք կարծում, որ դա կքաղաքականացվի:

-Այդ մեթոդը, որ 3 հոգի ընտրվում են, հետո դրանցից մեկին նշանակում են վերադաս, դա հայտնագործություն է: Դա ես եմ արել, երբ 1993-2006թթ. Եղել եմ համալսարանի ռեկտոր:

Այդ ժամանակ, երբ ֆակուլտետի դեկանները պետք է նշանակվեին, ես, ուսումասիրելով աշխարհում գոյություն ունեցող տարբեր մոտեցումներ, եկա այն եզրահանգման, որ ֆակուլտետի գիտաուսումնական կոլեկտիվը առաջադրում, ընտրում է 3 մարդու եւ ներկայացնում վերադասին: Երկրի ղեկավարը այդ երեքից մեկին նշանակում է: Հիմա այդ սկզբունքն են կիրառել, բայց շատ նեղ ձեւով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ոստիկանությունը կորցրել է հիշողությունը և անցել սպառնալիքների․ «Հրապարակ»

Հաջորդ գրառումը

Արցախում ռուսերենը դարձավ պաշտոնական լեզու․ «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ են արվել

Համանման Հոդվածներ

Նորություններ

Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը

20/04/2026
Նորություններ

Ալեն Սիմոնյանը ակտիվիստ Միքայել Մարգարյանից պահանջում է ներողություն խնդրել և վճարել 506 000 դրամ

20/04/2026
Նորություններ

ՀՀ-ում ԵՄ դեսպանը ծանոթացել է ընտրությունների նախապատրաստական ընթացքին

20/04/2026
Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Հաջորդ գրառումը

Արցախում ռուսերենը դարձավ պաշտոնական լեզու․ «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ են արվել

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026

Ես համաձայն եմ իր գնահատականի հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

ՔՊ-ական Սարիկ Մինասյանը ֆեյսբուքում հայհոյում է օգտատերերին և «ռազբորկայի» կանչում. «Հրապարակ»

20/04/2026

Համացանցում լայնորեն տարածվում է իշխանական թիմի ներկայացուցիչ Սարիկ Մինասյանի մասնակցությամբ սկանդալային հրապարակումը։ Ֆեյսբուքյան մեկնաբանություններում Մինասյանը, չզսպելով իրեն, անցել է էթիկայի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական