Երեքշաբթի, Մայիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ոստիկանությունը կորցրել է հիշողությունը և անցել սպառնալիքների․ «Հրապարակ»

17/02/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հայրենի ոստիկանությունը նո­րից կորցրել է իրականության զգացողությունն ու պատմական հիշողությունը: Վահե Ղազարյանին ու նրա ղեկավարած կառույցին թվում է, թե իրենցից առաջ կյանք չի եղել, ցույցեր չեն եղել, ոստիկա­նություն՝ ևս:

Երեկ ոստիկանությունը մի հա­ղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է՝ տեղեկություններ կան, որ որոշ գործատուներ, իրենց լծակներն օգտագործելով, աշխատողնե­րին պարտադրում են մասնակցել հանրահավաքներին: Ապա նրբորեն սպառնում են. «Հայտնում ենք, որ նման պարտադրանքը մարդու և քաղաքացու սահմանադրական իրա­վունքների ու ազատությունների դեմ ուղղված հանցագործություն Չնախա­տեսված ՀՀ քրեական օրենսգրքի 143- րդ հոդվածի (Մարդու և քաղաքացու իրավահավասարությունը խախտե­լը) հատկանիշներով, և պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխա­տավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որո­շակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: Կոչ ենք անում ձեռնպահ մնալ այդպիսի ձեռնարկնե­րից, իսկ քաղաքացիները, որոնք բախվել են նման երևույթի, կարող են դիմել ոստիկանություն կամ զանգա­հարել 1-02 հեռախոսահամարով»:

Փաստորեն, ոստիկանությունը մոռացել է 2018 թվականի «հեղափո­խություն» կոչված իրադարձություննե­րը, թե ինչպես էին բազմաթիվ հիմնարկ-ձեռնարկություններից, իրենց իսկ ղեկավարների ցուցումով կամ պարտադրանքով, աշխատողնե­րը խմբերով իջնում հրապարակ՝ «Սերժին մերժելու»:

Մասնավորա­պես, այդ օրերին տեղեկություններ տարածվեցին, որ աշխատանքային ժամերին, օրը ցերեկով, ընդդեմ Սերժ Մարզպանի իշխանության կազմա­կերպված ցույցերին մասնակցելու էին գալիս «Տաշիր գրուպի», ՀԷՑ-ի, Կարեն Կարապետյանի ազդեցության տակ գործող «Գազպրոմ Արմենիայի», Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլի» և այլ հայտնի ու անհայտ դեմքերին պատկանող ընկերությունների աշխա­տակիցներ: Այս ամենը, բնականաբար, տեսնում էր ոստիկանությունն ու որևէ քայլ չէր ձեռնարկում: Ավելին՝ նույն այդ ցույցերին ակտիվ մասնակցում էին դպրոցների ուսուցիչներն ու աշակերտները՝ խմբերով-շարվեշարան միանալով հեղափոխականնե­րի ակցիաներին, չնայած օրենքն արգելում է կրթօջախները քաղաքականացնելը և անչափահասնե­րին էլ ներգրավելը:

 Իսկ պետական մարմինների՝ նախարարություննե­րի աշխատողներն առհասարակ մեկուկես ամիս չէին աշխատում: Ոստիկանությունը, մյուս իրավապահ մարմինները, կառավարությունը՝ զրո արձագանք: Այն ժամանակ, ի դեպ, Արցախը չէին հանձնել դեռ, 5 հազար և ավելի զոհ ու վիրավոր էլ չէինք տվել, Սյունիքն էլ վտանգված չէր, ընդամենը Սերժին էին մերժում, որ բերեին Նիկոլին: Հիմա իրենց բերած Նիկոլը հայրե­նիքը դրել է վտանգի տակ, ու հայրենի ոստիկանությունն օրենքով սպառնում է՝ հանկարծ չհամարձակվեք աշխա­տանքից դուրս գալ և մասնակցել միտինգի՝ հանուն հայրենիքի: Ինչ տարբերություն, ոստիկանությունն այն ժամանակ էլ էր ոստիկանություն, ուղղակի այն ժամանակ ոստիկանա­պետը Վովա Գասպարյանն էր, հիմա՝ Վահե Ղազարյանը»,- գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պատկեր ու պատմություն

Հաջորդ գրառումը

Սովորական վեճ է եղել. Ռադիկ Մարտիրոսյանը՝ նախարարի հետ հանդիպման մասին. «Ժողովուրդ»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ներկայացված վնասակար և վտանգավոր «խաղաղության» առաջարկը պատերազմից ավելի սարսափելի է. Բագրատ Սրբազան

11/05/2026
Նորություններ

6-րդ պալատում ծանր են տարել Աբովյանի մեր տպավորիչ հանրահավաքը. Սուրեն Սուրենյանց

11/05/2026
Նորություններ

Ընտրողները կարող են փոխել քվեարկության վայրը մինչև մայիսի 26-ի ժամը 14։00-ը

11/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը հերթական անգամ ատելության ու հայատյացության ելույթով վերահաստատեց, որ չկա որևէ իրական խաղաղություն. Տաթևիկ Հայրապետյան

11/05/2026
Հաջորդ գրառումը

Սովորական վեճ է եղել. Ռադիկ Մարտիրոսյանը՝ նախարարի հետ հանդիպման մասին. «Ժողովուրդ»

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը

11/05/2026

Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը։ «Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026

Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շինուհայրի դպրոցի ադրբեջանցի շինարարները վթարի են ենթարկվել. «Իշխանություն»

11/05/2026

Շինուհայրում վթարի են ենթարկվել դպրոցի շինարարության վրա աշխատող ադրբեջանցիներ՝ իրանական անձնագրով. հաըտնում է «Իշխանություն» լրատվական կայքը։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ կեսգիշերին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հակասնկային քարոզարշավ». Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2026

Վերջին երեք նախընտրական օրերին իմ՝ որպես ընտրողի ուշադրությունը գրաված և լավ ազդեցություն թողած միակ գործոններն ու պատկերները Ռոբերտ Քոչարյանի մասին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական