Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՞նչ սպասել 2021-ին կամ շնորհավորանքի փոխարեն…

31/12/2020
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանում ընդնված է անցնող տարվա վերջին օրը նվիրել տարվա ամփոփմանն ու հաջորդ տարվանից ունեցած ակնկալիքների քննարկմանը։

Պատմական այս ծանր ժամանակահատվածում, երբ մի ամբողջ սերունդ կարծես վերապրեց հայոց պատմության բոլոր դառը էջերը՝ ընդհամենը մեկ տարում, առավել քան կարևոր է տանել այս դիսկուրսը ու հասկանալ՝ ինչին պետք է պատրաստվել։

Անցնող տարվա մասին խոսելիս՝ նախ ինքներս մեզ պիտի հաշիվ տանք, որ մենք այլևս չենք ապրում այն երկրում, որում ապրում էինք այս տարվա սկզբին։ Երկիրը նույնը չէ ոչ տարածքով, ոչ միջազգային կարգավիճակով, ոչ տնտեսական հնարավորություններով, ոչ քաղաքական իրավիճակում։ 2020 թվականին մենք տեսանք համավարակ, պարտություն, դավաճանություն, հայրենազրկում, գաղթականների հոսք…. Սա բոլորս ենք լավ հիշում ու զգում սեփական մաշկի վրա։ Այժմ ավելի օգտակար է խոսել այն մասին, թե ի՞նչ պիտի սպասենք եկող տարում։

2021 թվականը լինելու է ՀՀ պատմության ամենածանր տարիներից մեկը։ Հայաստանը կանգնած է սոցիալ-տնտեսական, մարդասիրական կատաստրոֆայի եզրագծին ու մեզ ընդամենը մեկ քայլ է բաժանում անդունդիդ։ Պետությունը՝ իր ուսերին, նոր եկող տարի է տանում բազմաթիվ չլուծված, բայց առաջնային լուծում պահանջող հարցեր։ Հարուրավոր անհայտ կորած զինվորների ընտանիքներ սպասում են իրենց որդիներից լուր ստանալուն, բազմաթիվ գերևարված զինվորների՝ Հայաստան վերադարձնելու հարցը դեռ լուծված չէ, հազարավոր վիրավորների բուժման ծախսերը անհրաժեշտ է հոգալ և անհրաժեշտ է նրանց ու իրենց ընտանիքների սոցիալական հարցերը լուծել, հազարավոր բնազրկված և օդում մնացած գաղթականների անհրաժեշտ է ապահովել կացարանով և աշխատանքով, հազարավոր երեխաների համար պետք է ապահովել կրթություն ստանալու իրավունքը, հազարավոր՝ պանդեմիայի հետևանքով հարվածներ կրած մանր և միջին գործարարների պետք է օգնել՝ ոտքի կանգնել, որպեսզի նրանք էլ օգնեն պետությանը։

Բայց այս ամենի համար չկա ռեսուրս ու որ ավելի ցավալի է, չկա քաղաքական ղեկավարություն, որն ի վիճակի է կամ գոնե փորձում է լուծել այս հարցերը։ 2021 թվականին կրկին թանկանում են էներգետիկ պաշարները։ Գազի և էլեկտրականության թանկացումը՝ բոլորիս հայտնի պատճառներով, չի կարող ազդեցություն չունենալ առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների գնի վրա և սա խորացնելու է երկրում տիրող սոցիալական իրավիճակը։ Հայկական բանակը, որը մեծ վնասներ է կրել վերջին պատերազմում, վերականգնման, վերակազմավորման կարիք ունի։ Նոր պատերազմը, մեղմ ասած, սարերի հետևում չէ։ Սրան է պետք ծառայեցնել բոլոր հնարավոր ռեսուրսները, որովհետև տարածաշրջանում մենք ունենք ոչ միայն ապրել-մեռնելու խնդիր, այլև վերջին պատերազմի ամոթը երեսներիցս մաքրելու ու մեր կորսված հայրենիքի համար պայքարելու խնդիր։ 2021 թվականը լինելու է ծանր քաղաքական ճգնաժամի տարի։ Երկրի գործող իշխանությունները ամեն օր ցույց են տալիս, որ չեն գիտակցում իրենց սխալները և պատրաստ են կրկնել դրանք։ Այսպիսի շարունակության դեպքում՝ առանց այն էլ «փողոցում հայտնված» քաղաքական գործընթացները դուրս են գալու բոլոր կողմերի վերահսկողությունից ու կարող են բերել իրական արյունահեղության։

Թերևս որպես ամփոփում՝ այսքան հոռետեսական (իրականում լրիվ իրական) կանխատեսումներին, ճիշտ կլինի տալ նաև «ի՞նչ անել» հարցի պատասխանը։ Իսկ պատասխանը պարզ է։ 2021 թվականը օրնիբուն աշխատանքի տարի պիտի լինի։ Պարզապես աշխատանքային նվիրումը շատ քիչ է, պետք է ապրել ու աշխատել գիտակցմամբ, որ քեզնից է կախված հաջորդ պատերազմի ելքը։ Պարտությունը երբեք չպետք է մոռանալ ու հատկապես պետք է ամեն օր հիշել դրա հանգամանքները ու մեր սխալները, որոնք հասցրին դրան։ Բայց հատկապես պետք չէ ապրել պարտվողի հոգեբանությամբ ու բարդույդներով։ Չավարտված պատերազմում հաղթողներ ու պարտվողներ չեն լինում, իսկ մեր կռիվը դեռ ավարտված չէ։

Առողջ եղեք…              

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արամ Ա-ն հանդիպել է պապական նվիրակի հետ. քննարկվել է Արցախի հարցը

Հաջորդ գրառումը

Արցախի հերոս, գեներալ Արշավիր Ղարամյանի ուղերձը

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Փաշինյանի ձեռագիրը. նա երբեք չի պատասխանում քննադատությանը, այլ առաջ է քաշում անձնական կոմպրոմատներ

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025
Հրապարակախոսություն

Փաշինյանի շարասյունն այդ ճանապարհով անցել է, բայց հերքում են կապը պատահարի ու շարասյան մասնակցության. պատգամավոր

08/06/2025
Հրապարակախոսություն

Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան

08/06/2025
Հաջորդ գրառումը

Արցախի հերոս, գեներալ Արշավիր Ղարամյանի ուղերձը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական