Թուրքիան նախատեսում է ընդլայնել անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) արտադրությունը․ հետախուզական և հարվածային ԱԹՍ-ներին զուգահեռ, կարտադրվեն բեռնատար ԱԹՍ-ներ։
Ինպես հաղորդում է Defense News լրատվականը, Թուրքիայի ավիատիեզերական արդյունաբերության ընկերությունը (Turkish Aerospace Industries) մշակել է ուղղահայաց թռիչքի բեռնատար ԱԹՍ-ներ՝ Թուրքիայում և դրա սահմաններից դուրս բանակային ստորաբաժանումների նյութատեխնիկական մատակարարումն ապահովելու համար։ Նշվում է նաև, որ նոր ԱԹՍ-ները նախագծվել են հատկապես լեռնային տեղանքներում ռազմական գործողությունների մեջ ներգրավելու համար։
Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարարության ներկայացուցիչ Իսմայիլ Դեմիրը հայտնել է, որ բեռնատար ԱԹՍ-ների սերիական արտադրությունը կսկսվի 2021 թվականից:
Ավելին` ita.am կայքում: