Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Նյու Յորքի հանրային գրադարանի Հումանիտար հետազոտությունների կենտրոնն անվանակոչվել է հայազգի Վարդան Գրիգորյանի պատվին

Նյու Յորքի հանրային գրադարանի Հումանիտար հետազոտությունների կենտրոնն անվանակոչվել է ամերիկահայ պատմաբան, «Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակի համահիմնադիր Վարդան Գրիգորյանի պատվին։

Այս մասին նշված է Հայաստանի ազգային գրադարանի «Ֆեյսբուք»-յան էջում:

Հումանիտար հետազոտությունների կենտրոնը բաղկացած է չորս ընդհանուր ուսումնական դասասենյակներից, երկու անվանական սրահներից։ Կենտրոնն ունի նաև այլ ծրագրային տարածքներ հետազոտական միջոցառումների համար, որոնց ընթացքում լայնորեն կիրառվում են գրադարանի հավաքածուները: Դրանք ընդգծում են հետազոտությունների համար գրադարանում ստեղծված հնարավորությունները:

«Վարդան Գրեգորյան» կենտրոնը գիտաշխատողներին առաջարկում է աշխատասենյակներ, կրթաթոշակներ և ուսումնական սենյակի հասանելիություն հետազոտողների և գրողների համար, որոնց աշխատանքը կշահի գրադարանի հավաքածուների ինտենսիվ օգտագործումից: