Երեքշաբթի, 25 Օգոստոս, 2026

Սա Անկախության հռչակագրի հանդեպ երրորդ «ոտնձգությունն է». Կարեն Հեքիմյան

Փաշինյան Նիկոլն ասում է, որ «1990թ. Անկախության հռչակագրին նոր Սահմանադրության մեջ հղում չպետք է լինի»: Սա Անկախության հռչակագրի հանդեպ երրորդ «ոտնձգությունն է»:

Ուրեմն, 2011 թվականի սեպտեմբերի 22-ին Հայաստանի ազգային արխիվի այնժամանակյա տնօրեն Ամատունի Վիրաբյանն ասաց, որ ի սկզբանե առկա է եղել Անկախության հռչակագրի երեք օրինակ: Ըստ Վիրաբյանի, «ենթադրվում է, որ մի օրինակը ՀՀ առաջին նախագահի մոտ է, մյուս օրինակը եղել է պատգամավոր Արամ Մանուկյանի մոտ, սակայն կորել է, իսկ երրորդի վերաբերյալ տեղեկություններ չկան»:

Ստացվում է` ներկայիս Հայաստանի իրավական հիմք հանդիսացող փաստաթղթի միակ բնօրինակը գտնվում է Տեր-Պետրոսյանի մոտ, իսկ Փաշինյան Նիկոլը ցանկանում է դե յուրե, միգուցե նաև դե ֆակտո, վերացնել այն:

Սա թերևս այն դեպքն է, երբ անթաքույց ցանկություն է առաջանում խնդրել Աստծուն, որպեսզի պահպանի Տեր-Պետրոսյան Լևոնին և իր մոտ գտնվող Անկախության հռչակագրի միակ բնօրինակը:

ՀԳ. Գրառումը հրապարակելուց անմիջապես հետո, ինձ հետ կապվեց Արամ Մանուկյանը և պարզաբաբեց, որ ինքը կորցրել է ոչ թե Անկախության հռչակագրի պաշտոնական բնօրինակն, այլ այն թուղթը, որից նա ընթերցել է հռչակագիրը: Բացի դրանից, Արամ Մանուկյանն ասաց, որ հռչակագրի երկու բնօրինակ կա: Մեկը գտնվում է Ազգային պատկերասրահում, մյուսը` Ազգային արխիվում: Շնորհակալություն Արամ Մանուկյանին:

Կարեն Հեքիմյան, «Քաղաքացու իրավունքների պաշտպան»  ՀԿ-ի նախագահ

Կիսվել