Ես երբևէ նման մեղադրանք չեմ ընդունել, ես նման բան չեմ արել. Պապիկյանը՝ ծառայակցին դանակահարելու մասին

Ես ծառայել եմ ռուսական բանակում: Այնտեղ կան երկու ազգության մարդիկ՝ Հայաստանի և Ռուսաստանի։ Որոշ դեպքերում, այդ թվում նաև միջանձնային, անձնական հողի վրա, անհամաձայնություններ առաջացել են,- լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով մամուլում այն հրապարակումներին, որ ինքը ծառայության ընթացքում դանակահարել է իր ծառայակցին, և դատական գործ է հարուցվել։
«Ես երբևէ նման մեղադրանք չեմ ընդունել, ես նման բան չեմ արել»,- ասաց Սուրեն Պապիկյանը։
