Երկուշաբթի, 24 Օգոստոս, 2026

Սուրեն Պապիկյանը տեղյակ չէ, որ բանակում այսօր կրկին մահվան դեպք է գրանցվել

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տեղյակ չէ, որ բանակում այսօր կրկին մահվան դեպք է գրանցվել։

Նա, մասնավորապես, լրագրողներին ասաց, որ տեղյակ չէ, կպարզի և հրապարակում կանեն։

Հիշեցնենք, որ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ այսօր՝ օգոստոսի 24-ին, Սիսիանի զորամասերից մեկում հերթական ողբերգական դեպքն է արձանագրվել։ Զորամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դին։

Նախնական վարկածով՝ զինծառայողը ինքնասպանություն է գործել։

Կիսվել