Ես շատ գոհ կլինեմ, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին. Նիկոլ Փաշինյան

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանն այսօր ԱԺ-ում հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին՝ արդյոք ՀՀ իշխանությունները պատրաստվո՞ւմ են առաջիկա 5 տարիներին Հայաստանը դուրս բերել ՀԱՊԿ-ից.
Ի պատասխան՝ Փաշինյանը նկատեց՝ ՀԱՊԿ-ին բոլոր հարցեր տվել են, սակայն ոչ մի հարցի պատասխան չեն ստացել.
«Մեր նախընտրական ծրագրում հստակ գրված է, որ առաջիկա 5 տարում ՀԱՊԿ վերադառնալու ոչ մի պլան չունենք։ Կարող եմ վստահ ասել, որ այդ կառույցում մեր աշխատանքները չենք ակտիվացնելու։
Ես շատ գոհ կլինեմ, եթե կազմակերպությունը որոշի Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից՝ մեզ ազատելով դուրս գալ-չգալու երկընտրանքից: ՀԱՊԿ-ի վերաբերյալ մեր հետաքրքրությունը սպառված է»,- ասաց նա։
