Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ծննդյան առթիվ շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ծննդյան առթիվ շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին: Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի պաշտոնական կայքէջից:
«Ձեր ողջ կյանքը քրիստոնեական եկեղեցուն և հայ ժողովրդին բարձր ծառայության, նվիրումի օրինակ է: Ձեր անխոնջ հովվական գործունեությունը, իմաստուն առաջնորդությունը և ավանդական արժեքներին նվիրվածությունը խորը հարգանք են վայելում ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս»,- ասված է ուղերձում:
