«Ուժեղ Հայաստանի» թեկնածուները հանձնաժողովների նախագահի պաշտոնում չընտրվեցին

«Ուժեղ Հայաստանն» ստացավ ընդամենը 40 ձայն. այս ուժի թեկնածուները հանձնաժողովների նախագահի պաշտոնում չընտրվեցին։
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուները չեն ընտրվել ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային (Հայկ Ֆարմանյան), Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի (Դավիթ Ղազինյան) ու Եվրոպական ինտեգրման (Արեգա Հովսեփյան) հանձնաժողովների նախագահներ:
«Հայաստան» դաշինքից Լիլիթ Գալստյանն ընտրվել է Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ:
