Փաշինյանը մեզ 10-րդ հանրապետություն էլ կհասցնի. Սամվել Կարապետյան

«Փաշինյանը մեզ 10-րդ հանրապետություն էլ կհասցնի, դրա համար պետք է թույլ չտանք»,– այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի «Չորրորդ հանրապետություն» թևակոխելու մասին հայտարարությանը:
«Իհարկե, տեսնում եմ վտանգներ, եթե հողեր հանձնելով է հռչակում հանրապետություններ, այդպես մինչև Լոռի էլ կհասնենք»,- նշեց Կարապետյանը։
Լրագրողները հարց ուղղեցին Փաշինյանին հեռացնելու գաղտնի ծրագրի մասին։ Նա ասաց՝ իրենք էլ ունեն գաղտնի ծրագիր, Փաշինյանն էլ ունի իրեն հեռացնելու գաղտնի ծրագիր։
Նշենք, որ Կառավարության նիստում Փաշինյանն այսօր հայտարարեց, որ երրորդ հանրապետությունն անցյալում է, հիմա ապրում ենք չորրորդում. «Հռչակում է Հայաստանի չորրորդ Հանրապետության հաստատումը որպես առաջիկա ռազմավարական անելիք»։
