Շաբաթ, 15 Օգոստոս, 2026

Թրամփը Հորմուզի նեղուցը կհռչակի ԱՄՆ տարածք

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է շուտով Հորմուզի նեղուցը հռչակել «Միացյալ Նահանգների տարածք»՝ Իրանի դեմ պատերազմի ֆոնին ևս մեկ անգամ պնդելով, որ ԱՄՆ-ը վերահսկում է ռազմավարական նշանակություն ունեցող այդ ջրուղին. հայտնում է USA Today-ը։

Թրամփն այս հայտարարությունն արել է՝ խոսելով Իրանի նավահանգիստների նկատմամբ ամերիկյան ռազմածովային շրջափակման հաջողության մասին։ Նրա պնդմամբ՝ այդ շրջափակումը ցույց է տվել, որ ԱՄՆ-ը վերահսկում է նեղուցը, որը Մերձավոր Արևելքում նավթի փոխադրման կարևորագույն ուղիներից է։

«Երբ ավարտենք Իրանի պարտությունը, իսկ այն հիմա շատ ծանր պարտություն է կրում, շատ շուտով ես Հորմուզի նեղուցը կհայտարարեմ Միացյալ Նահանգների տարածք։ Ըստ էության` հենց դա էլ ունենք։ Մենք շրջափակում ենք իրականացնում։ Ոչ մի նավ չի անցնում, եթե մենք դա չենք ցանկանում»,- ասել է Թրամփը` օգոստոսի 14-ին Նյու Յորքի Գարդեն Սիթի քաղաքում ունեցած ելույթի ժամանակ։