Արաբական Միացյալ Էմիրությունների տանկերը հարձակման է ենթարկվել Հորմուզի նեղուցում

Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային նավթային ընկերությունը (ADNOC) հայտարարել է, որ իր տանկերը հարձակման է ենթարկվել Հորմուզի նեղուցով անցնելիս։
Ընկերությունը հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել հինգշաբթի՝ օգոստոսի 14-ի երեկոյան։ Հարձակման հետևանքով ոչ ոք չի տուժել, և իրավիճակը վերահսկողության տակ է վերցվել։
Նշենք, որ նախորդ օրը Հորմուզի նեղուցով տարանցման ժամանակ հարձակման են ենթարկվել նաև ADNOC-ի երկու տանկեր։ Միջադեպի հետևանքով զոհեր կամ վիրավորներ չեն եղել։
