Սա կլինի նավարկության ազատություն. ԱՄՆ ֆինանսները՝ Իրանի հետ նոր համաձայնագրի մասին

ԱՄՆ-ի և Իրանի միջև Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնման վերաբերյալ համաձայնագիրը կարող է կնքվել այսօր կամ վաղը. հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։
«Մենք բանակցություններ ենք վարում իրանցիների հետ։ Կա հավանականություն, որ այսօր կամ վաղը համաձայնության կհասնենք Հորմուզի նեղուցը բացելու և հակամարտության ավելի նորմալ իրավիճակին անցնելու վերաբերյալ», – ասել է Բեսենթը։
Նրա խոսքով՝ հնարավոր համաձայնագիրը նախատեսում է առևտրային նավերի ազատ տեղաշարժ Հորմուզի նեղուցով։
«Սա կլինի նավարկության ազատություն», – ընդգծել է ԱՄՆ ֆինանսների նախարարը։
