ԱՄՆ-ն սպառել է բարձր ճշգրտության հրթիռների պաշարները Իրանի դեմ գործողության ընթացքում

ԱՄՆ զինված ուժերը Իրանի դեմ ինտենսիվ մարտական գործողությունների ընթացքում օգտագործել են հեռահար, ճշգրիտ կառավարվող հրթիռների գրեթե ամբողջ զինանոցը, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Գործակալության տվյալներով՝ ներկայիս ռազմական արշավի ընթացքում ճշգրիտ կառավարվող զենքի լայնածավալ կիրառումը հանգեցրել է ամերիկյան ռազմավարական պաշարների արագ սպառմանը՝ լուրջ մարտահրավերներ ստեղծելով Պենտագոնի համար պաշարների համալրման առումով։
