Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել 23 ռուսական ընկերությունների և 20 անհատների նկատմամբ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել, որով պատժամիջոցներ են սահմանվում Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի (ՌԱՀ) և անվտանգության ուժերի հետ կապված 23 ընկերությունների և 20 անձանց նկատմամբ։ Փաստաթուղթը հրապարակվել է Ուկրաինայի ղեկավարի կայքում։
Հրամանագրի համաձայն՝ սահմանափակումներ են սահմանվել օպտիկական սարքերի և հակաօդային պաշտպանության համակարգերի արտադրությամբ զբաղվող «Կիդմա Տեխ» ընկերության նկատմամբ։ Պատժամիջոցների ցանկում են նաև «Մորոզովի գործարանը», «Սպեցելեկտրոնկոմպլեկտը» և մի քանի ռուսական տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերություններ։
