Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Թուրքիայում սպանվել են իշխող կուսակցության ներկայացուցիչը, նրա որդին ու զարմիկը

Թուրքիայում Բաթման նահանգում հարձակում է տեղի ունեցել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության շրջանային կառույցի ղեկավար կազմի անդամ Մեհմեթ Դիրեքի վրա։

Անհայտ անձինք հրազենային կրակոցներով սպանել են նաև նրա որդուն և զարմիկին։ Հարձակման հետևանքով երեքն էլ մահացել են, հայտնում է «Cumhuriyet» թերթը։

Դեպքը տեղի է ունեցել երեկոյան՝ Բաթման քաղաքի Գյունեյքենթ թաղամասի քաղաքային գերեզմանատանը։

Դեպքի վայր են ուղարկվել ոստիկանական ուժեր ։ Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործներին հայտնաբերելու համար։